Հայոց լեզու

                        Հայոց 
                    հնագույն                                  
               մայրաքաղաքը

Բլուրը ժայռոտ էր և հարուստ էր բուսականությամբ: Արամայիսը այդ բլուրը շատ էր սիրում: Դա դեռ այն ժամանակվանից, երբ իր հայրը` Արամանյակը կենդանի էր: Նա շատ հաճախ էր գնում այդ կողմերը: Մոտենում էր բարձունքին և ուշադիր նայում էր: Եվ նա մտածեց այդտեղ ամրոց կառուցել: Երբ Արամանյակը երկիրը հանձնեց որդուն, նա միանգամից գործի անցավ: Ամենաբարձր գագաթը Արամասի ոտքի տակ էր: Այդտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում: Արամայիսը այդտեղ ապարանք կառուցեց: Հայք երկրի մարդկանց հետ սկսեց իշխել: Շուտով կառուցվեց շինհրապարակ: Շատ մարդիկ էին աշխատում: Ոմանք քար էին տաշում, մյուսները բլրի հրապարակներն էին հարթում և այլն: 
   Վաղ առավոտյան արքան միշտ հետևում էր բանվորների աշխատանքին, հաճախ էլ նաև օգնում էր:
 Արդեն Կային հրաշալի կառույցներ, ապարանքներ: Այդտեղը մարդկանց բնակեցրին և անվանեցին երկիրը Արմավիր: Արմավիրում ապրում էին հետագա սերունդները և այնտեղից իշխեցին Հայք երկրին: Տարեցտարի Արմավիրը բարգավաճում էր և զարգանում:

    Այդպես էլ հիմնվեց հայոց առաջին մայրաքաղաքը:

Комментарии

Популярные сообщения