Հայոց լեզու

Շահանդուխտ

Աղվանքի իշխան Վարազդ Տրդատը մի դուստր ուներ՝ Շահանդուխտ անունով:
Նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում:
Շահանդուխտի ձեռքը խնդրեցին Թորգոմյան տնից: Նա դուրս եկավ հայրենի աշխարհից և ուղևորվեց դեպի Թորգոմյանց տուն՝ իր նոր բնակարան: Երբ Շահանդուխտը իր ուղեկցող խմբով անցնում էր բարձր քարաժայռի կատարով, հանկարծակի նրանց վրա հարձակվեցին ահասարսուռ կերպարանքով զինյալներ:
     Թե ինչ պատահեց հետո Շահանդուխտը պատմում է իր ձեռքով գրված նամակում, որը բարեբախտաբար պահպանվել է. «Ես՝ հանուն քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, Թորգոմյան տուն հարս էր գնում: Հասա Բաղքի սահմանը, այն քարաժայռի գլուխը, որտեղ ճանապարհն է անցնում: Ահա այստեղ հանկարծակի հանդիպեցին իսմայելացիները, որոնք կամենում էին ինձ հափշտակել: Նրանք կոտորեցին մեր հեշելագունդը: Ես ճիշտ համարեցի գայլաբարո այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն գահավիժումով մեռնել հանուն Քրիստոսի: Եվ հիշելով սուրբ Հռիփսիմեին՝ խաչակնքվեցի ու ձիուս հետ թռա քարաժայռից: Քամու ուժգին հոսանքով ու աներևույթ զորությամբ կարծես թե կառքով իջա ձորի խորխորատ և խոնարհութհամբ խորին երախագիտությունս հայտնեցի ինձ փրկողին: Այդ օրվանից անձս նվիրեցի Քրիստոսին: Ուխտեցի այլևս երբևէ այստեղից դուրս չգալ: Շինեցի մի մատուռ, որտեղ ճգնեցի և ապաշխարեցի ամբողջ կյանքիս ընթացքում: Թեև ծնողներս և Թորգոմյան իշխաները շատ թախանձեցին վերադառնալ աշխարհիկ կյանք, բայց ես անդրդվելի էի: Կանչեցի Սյունյանց երիսկոպոսին, ամբողջ ունեղվածքս տվեցի նրան՝ կեսը բաժանելու կարիքավորներին, մյուս կեսը նվիրելու սուրբ եկեղեցու
ն»:
     Ահա այսքանով ավարտվում է Շանդուխտի նամակը: Նա ապրում է երեսուն տարի և մեռնում:
     Տաթևի վանքի ճիշտ դեմուդեմ՝ ձորի վրա, այսօր էլ մի հսկա քարաժայռ է կախված: Ասում են՝ սա հենց այն ժայռն է, որի գլխից ձիով թռել է Շամշադուխտը:


Ահա թե ինչու տեղաբնակները այդ ժայռաբեկորն անվանել Շամշադուխտի քար:

Комментарии

Популярные сообщения