Կենսաբանություն

Մենդելի Երկրորդ և Երրորդ Օրենքները



  1. Մենդելի երկրորդ և երրորդ օրենքները 
  2. Մենդելի օրենքները • 1865 թվականին ավստրիացի հոգևորական Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից ձևակերպված` ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի օրենքներ անվանումը։
  3. Մենդելի երկրորդ օրենքը • Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։
  4. Մենդելի երրորդ օրենքը • Հաստատելով մեկ զույգ ալելային գեներով պայմանավորված մեկ հատկանիշի ժառանգման օրինաչափությունները և սահմանելով ճեղքավորման օրենքը՝ Մենդելը ձեռնամուխ եղավ երկու հատկանիշների ժառանգման օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Երկու հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է երկհիբրիդային խաչասերում, երեք հատկանիշներով տարբերվող առանձնյանկների խաչասերումը եռհիբրիդային և այլն։ Ընդհանուր առմբամբ, բազմաթիվ հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է բազմահիբրիդային։

Комментарии

Популярные сообщения