Կենսաբանություն

Փոփոխականություն 

Փոփոխականությունը հատուկ է կենդանի օրգանիզմներին, որի պատճառով բնության մեջ չկան բոլոր հատկանիշներով նման անհատներ։  Տարբերում են ժառանգական կաղամբի աճման ձևերի ժառանգական և ոչ ժառանգական, անհատական և խմբային, որակական և քանակական, ինքնուրույն և կոռելյատիվ, նպատակադրված և ոչ նպատակադրված, հարմարվողական և ոչ հարմարվողական փոփոխականությունյան ձևեր։ ժառանգական փոփոխականությունը պայմանավորված է տարբեր մուտացյաներ և խաչասերումների ժամանակ գեների վերահամակցումների առաջացմամբ։ Ժառանգական փոփոխականությունյան վրա է հիմնված անհատական տարբերությունների ողջ բազմազանությունը, այն ընդգրկում է ինքնուրույն, կոռելյատիվ, հարմարվողական և ոչ հարմարվողական փոփոխականությունները։ Ոչ ժառանգական փոփոխականությունը ընդգրկում է այն փոփոխությունները, որոնք առաջանում են արտաքին գործոնների ներգործությունից։ Ոչ ժառանգական հատկանիշները չեն փոխանցվում ժառանգաբար և հաջորդ սերունդներում զարգանում են միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Սակայն զուտ ոչ ժառանգական հատկանիշներ և հատկություններ չկան, քանի որ դրանք արտաքին միջավայրի ազդեցություններին պատասխանելու օրգանիզմների ժառանգականորեն պայմանավորված ունակության արտացոլումն են։ Ուստի, ժառանգական և ոչ ժառանգական փոփոխականություները սերտորեն կապված են միմյանց հետ։ Ուսումնասիրում են ինչպես առանձին անհատների, այնպես էլ անհատների խմբերի փոփոխականություններ։Էկոլոգիական փոփոխականություննները տարբեր վայրերում աճող կամ ապրող նույն տեսակի անհատների միջև եղած տարբերություններն են,որոնց հաճախ կոչվում են Էկոտիպեր։Կոռելյատիվ փոփոխականությունները տարբեր հատկանիշների և հատկությունների փոխադարձ կապված փոփոխությունն է, օրինակ, կապը հասակի և զանգվածի, բջիջների մեծության և բաժանման արագության միջև։ Կոռելյատիվ փոփոխականության ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի հնէաբանանության, մարդաբանության, սելեկցիայի և բժշկագիտության համար։ Կենդանի օրգանիզմների ժառանգականությունը և փոփոխականությունը սերտ կապված են միմյանց հետ։

Комментарии

Популярные сообщения