Հայոց լեզու






ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Մի մարդ երկու որդի ուներ։ Կրտսերը հորն ասաց. «Ես արդեն չափահաս եմ: Տու’ր քո ունեցվածքից ինձ հասանելիք բաժինը: Ուզում եմ գնալ, աշխարհ տեսնել, բախտս փորձել»։Շատ վշտացավ հայրը, սակայն որդուն համոզել չկարողացավ: Հայրը կանչեց որդիներին և իր ունեցվածքը հավասար բաժանեց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին վերցրեց իր հարստությունը և գնաց հեռու երկիր։ Այնտեղ անառակ կյանք վարելով,իր հոր արյուն-քրտինքով վաստակած գումարը անխնա ծախսում էր գինարբուքների և անառակ կանանց վրա: Եկավ ժամանակ, որ տղայի փողերը վերջացան, ու նա սկսեց տարբեր մարդկանց տներում բանվորություն անել, և մի կերպ կիսաքաղց ապրում էր: Հետո սկսեց խոզեր արածացնել, և այդ դառը կյանքից նա հասկացավ, որ շատ սխալ է վարվել: Նա մտածում էր. <<Հայրս ունի ագարակներ, անասունների հոտեր, ծառաներ, իսկ ես այստեղ սոված-ծարավ տանջվում եմ>>: Նա որոշում է գնալ հոր մոտ և մտածում էր, որ հորը պետք է ասի. <<Հայրիկ, ես չլսեցի քեզ, և Աստված ինձ պատժեց: Ես արժանի չեմ քո որդին լինելու: Ներիր ինձ, ես կաշխատեմ քո արտերում, բանվորություն կանեմ, կօգնեմ քեզ, միայն թե ներիր ինձ, ներիր քո անառակ որդուն>>: Այսպես մտածելով՝ ճամփա ընկավ: Նա նման չէր առաջվա շքեղ տեսքով երիտասարդին: Երբ հայրը տեսավ որդուն, վազեց նրա մոտ և պինդ գրկեց նրան: Հայրը լաց էր լինում ուրախությունից և տխրությունից: Տղան ասաց, որ Աստված իրեն պատժել է, որ արժանի չի իր որդին լինելու: Այդ ժամանակ հայրը տղայի բերանը ձեռքով փակեց և ծառաներին ասաց, որ տղային հագցնեն շքեղ հագուստ և շքեղ կոշիկներ, ախոռից հանեն ամենալավ եզը և մորթեն, որովհետև որդին կորած էր, վերադարձավ: Տանը ուրախություն էր, արտից վերադառձավ ավագ որդին: Լսելով տան ուրախության ձայները՝ ծառային հարցրեց, թե ինչ առիթ է, և իմանալով առիթի պատճառը շատ զայրացավ և չմտավ ուրախության սրահ: Հայրը դուրս եկավ և որդուն աղաչեց, որ ներս մտնի: Ավագ որդին ասաց. <<Մանկուց ծառայել եմ քեզ, բայց ինձ համար մի փոքր ուլ էլ մորթած չկաս, իսկ քո անառակ որդու համար մորթել ես ամենալավ եզը>>; Հայրը պատասխանեց, որ գումարը ձեռքի կեղտ է, մորդած եզի փոխարեն նորը կգնենք, իսկ եղբորդ ոչինչով չենք կարող փոխարինել:

Комментарии

Популярные сообщения