Հայոց լեզու



ԴԱՆԿՈՅԻ ՍԻՐՏԸ


Դարեր առաջ մի տափաստանում ապրում էին համարձակ մարդիկ: Բնակավայրը երեք կողմից շրջապատված էր անանցանելի անտառով, իսկ մյուս կողմը տափաստան էր:
Ուրիշ ցեղեր եկան և գրավելով տափաստանը` մարդկանց քշեցին անտառի խորքեր: Ծառերի ճյուղերն այնպես էին հյուսվել, որ առաջ գնալու ճանապարհ չկար: Հիվանդություններից մարդիկ մեռնում էին:
Հասավ այն պահը, երբ ելք չգտնելով, որոշեցին գնալ թշնամուն ստրուկ դառնալ: Սակայն առաջ եկավ Դանկոն և ասաց.
-Վեր կացեք, գնանք անտառ, ճանապարհ գտնենք, որ ազատվենք այս դժոխքից:
Դանկոն առաջնորդեց նրանց: Դժվար էր ճանապարհը: Մարդիք սկսեցին տրտնջալ` ուր է տանում իրենց երիտասարդը:
Վհատվեցին մարդիկ և կանգ առան և սկսեցին մեղադրել Դանկոյին:
-Դու վնասակար մարդ ես: Մեզ խաբեցիր և դրա համար կմեռնես:
Դանկոն ապշած նայեց: Նա էլ ավելի ցանկացավ փրկել նրանց և առավել վառվեցին նրա աչքերը: Մարդիկ այդ տեսնելով կարծեցին որ նա կատաղել է, և ավելի ուժեղ սեղմեցին օղակը:
Հանկարծ նա ձեռքերով հանեց սիրտը և պահեց գլխից վեր: Այն այնքան պայծառ էր, որ խավարը իսկույն ցնդեց:
Մարդիկ քարացան:
-Գնանք,- ասաց Դանկոն և վառվող սիրտը ձեռքին` նետվեց առաջ` լուսավորելով ճանապարհը:
Ահա անտառը բացվեց: Դանկոյի սիրտը ծորում էր արյունով:
Դանկոն մի հայացք նետելով երկրի վրա, հպարտ ծիծաղաց ու մեռավ:

Комментарии

Популярные сообщения