Ֆիզիկա

Լուսին

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգիմեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտիմեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։
Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։
Լուսնի ընթացիկ ուղեծրիհեռավորությունը մոտ երեսուն անգամ մեծ է Երկրի տրամագծից, որի պատճառով Լուսինը երկնքում նույն չափի է երևում ինչ Արևը և թույլ է տալիս մոտավորապես ամբողջությամբ այն ծածկել: Չափերի այդ տեսողական համընկնումը ակնհայտ զուգադիպություն է։ Երկրի պատմության ավելի վաղ ժամանակաշրջանում Լուսինը ավելի մոտ էր Երկրին և ուներ ավելի մեծ տեսանելի չափեր քան Արեգակը։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։ Սովետական Միության Լուսնային ծրագիրը առաջինն էր, որ 1959 թվականին անօդաչու տիեզերանավ ուղարկեց դեպի Լուսին։ Միացյալ նահանգներիՆԱՍԱ-ի Ապոլո ծրագիրը առ այսօր միակ մարդու կողմից իրականացված գիտարշավն է այլ դեպի երկնային մարմին: Այս ծրագրի շրջանակներում Լուսնից բերվել է ավելին քան 380 կգ լուսնային ապար, որը օգտագործվեց Լուսնի երկրաբանական ծագումը, նրա ներքին կառուցվածքի ձևավորումը և երկրաբանական ձևավորման հետագա պատմությունը բացահայտելու համար։

1972 թվականի Ապոլո 17-ի արշավանքից հետո Լուսին այցելել են միայն անօդաչու տիեզերանավերը։ 2004 թ. սկսած ՃապոնիանՉինաստանըՀնդկաստանը, Միացյալ Նահանգները և Եվրոպական տիեզերական գործակալությունըյուրաքանչյուրը բաց է թողել իր ուղեծրակայանները։ Այս տիեզերանավերը նպաստել են լուսնային ջրի հայտնագործմանը։ Ապագայում նախատեսված են լուսնի վրա նոր հետազոտություններ ներառյալ կառավարությունների և մասնավոր հատվածի ջանքերով։ Լուսինը մնում է Տիեզերքի պայմանագրի ներքո՝ բոլոր ազգերի համար ազատ խաղաղ նպատակներով հետազոտելու։
Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառից[5], անվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։ Լատիներեն luna բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր:



Комментарии

Популярные сообщения