Ֆիզիկա

Ալբերտ Այնշտայն, տառադարձման այլ տարբերակով՝ Ալբերտ Էյնշտեյն (գերմ.՝ Albert Einstein, 
22px-Loudspeaker.svg.png
 [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n]) (մարտի 14, 1879[1][2][3][4][5][6][7][8][9], Ուլմ, Oberdonaukreis, Բավարիայի թագավորություն[2][10] - ապրիլի 18, 1955[10][3][4][5][6][7][9], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[11][10]), ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր[18][19]։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»[20]։ 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»[21]։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։
Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թվականին գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։
1917 թվականին Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։
1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության գլուխ բարձրացավ, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ Գերմանիա, չնայած նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։
Բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, նա 1940 թվականին քաղաքացիություն է ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացրել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տվել սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցրել է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։
Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։
Հետագայում բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հետ ստորագրել է Ռասել-Այնշտայնի մանիֆեստը, որը պարզաբանում էր միջուկային զենքի կարևորությունը։ Այնշտայնը մինչև կյանքի վերջը համագործակցում էր Պրինկետոնի՝ Նյու Ջերսիի Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտի հետ։
Գիտնականը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ։ Նրա մտավոր ձեռքբերումների և ինքնատիպության շնորհիվ «Այնշտայն» և հանճար բառերը դարձրել են հոմանիշներ։

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Albert_Einstein_Head.jpg
Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխել է մարդու պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Գիտական պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում՝ Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձել են ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը` ապահովելով ֆիզիկայի առաջատար դերը բնագիտության մեջ։ Վիթխարի նշանակություն ունի նաև լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձնական ճանապարհով հայտնագործվել է 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որն այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ՝ մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։

Комментарии

Популярные сообщения