К основному контенту

Քիմիա


Առաջադրանքներ՝ 9-րդ դաս. մայիսի 2-ից 8-ը


ԹեմաՄետաղներ».

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը



IMG_6623.jpeg





  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում

Մենդելեևի պարբերական օրենք, քիմիական տարրերի հատկությունների պարբերական կախումը ատոմի միջուկի լիցքից արտահայտող օրենք։
Բնության հիմնական օրենքներից է, հայտնաբերել է Դ․ Ի․ Մենդելեևը, 1869 թվականին և վերջնականապես ձևակերպել 1871 թվականին․ «տարրերի հատկությունները և հետևաբար նրանց առաջացրած պարզ և բարդ մարմինների հատկությունները պարբերական կախման մեջ են գտնվում նրանց ատոմական կշռից»։ «Պարբերական օրենք» տերմինն առաջին անգամ նա օգտագործել է 1870 թվականին։ Մենդելեևի առաջարկած տարրերի պարբերական համակարգը պարբերական оրենքի աղյուսակային (գրաֆիկական) արտահայտությունն է։ Պարբերական оրենքի ֆիզիկական իմաստը բացահայտվեց, երբ հայտնի դարձավ ատոմի կառուցվածքը։ Պարզվեց, որ ըստ Մենդելեևի դասավորված քիմիական տարրերի շարքում ամեն հաջորդ ատոմ միջուկում պարունակում է նախորդից մեկով ավելի դրական լիցք (պրոտոն)։ Այդ շարքում տարրի հերթական համարը՝ կարգահամարը (Z), ցույց է տալիս նրա միջուկում գտնվող պրոտոնների և միաժամանակ չեզոք ատոմում գտնվող էլեկտրոնների թիվը։ Տարրերի քիմիական հատկությունները պայմանավորված են հիմնականում նրանց ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով, որը միջուկի լիցքի աճմանը զուգընթաց ենթարկվում է պարբերական փոփոխությունների։ Հետևաբար, պարբերական օրենքի հիմքում ընկած է ոչ թե ատոմական զանգվածների, այլ միջուկի լիցքի փոփոխությունը։ Պարբերական օրենքը մաթեմատիկական արտահայտություն չունի։ Քիմիական տարրերի հատկությունները (նաև նրանց առաջացրած համապատասխան միացությունների ձևերն ու հատկությունները) պարբերական կախման մեջ են գտնվում ատոմի միջուկի լիցքի մեծությունից։ Պարբեռական օրենքը ունի կարևոր բնագիտական և փիլիսոփայական նշանակություն։ Այն քիմիական տարրերի և նրանց հատկությունների կապն արտահայտող օրինաչափությունների արտահայտությունն է, որը հնարավորություն է տալիս կռահել դեռևս անհայտ տարրերի (և նրանց միացությունների) հատկությունները, նպատակասլաց դարձնել բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ քիմիայում, ֆիզիկայում, երկրաքիմիայում, տիեզերաքիմիայում, աստղաֆիզիկայում։ Պարբերական օրենք դիալեկտիկայի ընդհանուր օրենքների, մասնավորապես քանակական փոփոխություններից որակական փոփոխությունների անցման օրենքի արտահայտությունն է։




  • Մետաղական  քիմիական կապը

Քիմիական կապ՝ օրգանական միացությունների մեծամասնությունը հիմնականում բաղկացած է մի քանի տարրերից՝ ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին, ծծումբ, իսկ դրանց բազմազանությունը որոշվում է մի կողմից միացությունների որակական և քանակական բաղադրությամբ, մյուս կողմից՝ ատոմների միացման կարգով և բնույթով։ Ատոմների միջև կապն իրագործվում է դրանց էլեկտրոնների փոխազդեցությամբ, հետևաբար քիմիական կապի տեսությունը պետք է լինի էլեկտրոնային տեսություն։ Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։



  • Մետաղների ֆիզիկական  հատկությունների


Մետաղային բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր տեղաբաշխված են մետաղի կատիոններ ու ատոմներ, որոնք միմյանց հետ կապված են այդ կատիոններին համապատասխան վալենտային էլեկտրոնների բազմակի վրածածկից առաջացած ընդհանուր էլեկտրոնային ամպով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Աղմկոտ լռություն

Աղմկոտլռություն
ԾափահարություններըՇերոնԴրեյփերինենուղղված՝ «ՆյուՅորքթայմսի» բեսթսելերդարձած «Աղմկոտլռություն» վեպիհեղինակին: ՆաՀայաստանումէգրքիհայերենհրատարակությանշնորհանդեսիառթիվ: Այստեղէնաևգրքիշապիկիվրապատկերվածձուկը, որըխորհրդանշումէաղմուկնուլռությունը:

Մելոդինգրքիհերոսուհինէ: Տասնամյամիաղջիկ, որըչիկարողանումքայլելևխոսել, բայցունիկամք, վճռականություն, խելքևսուրմիտք: ՇերոնԴրեյփերնընդգծումէ, Մելոդիինչպետքէխղճալ: Գրքինպատակնայլէ:

«

Օշականի հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այսօր մեր դպրոց հյուր էին եկել Օշականից սովորողներ։ Գրեթե ամբողջ օրը եղել ենք նրանց հետ։ Փոքր 24 հոգանոց խմբի հետ միասին շրջեցինք մայր դպրոցում։ Ծանոթացանք նրանց հետ և ծանոթացրինք ուսուցիչների,  սովորողների հետ։Նրանք շատ տպավորված էին։ Կողքից տեսնելով մեր ուսուցիչներին, ևս մեկ անգամ հիանում էի։ Սիրում եմ մեր դպրոցը։
Բոլորը ուշադիր լսում էին յուրաքանչյուր ուսուցչի։ Ես շատ հավանեցի մեր այսօրվա հյուրերին։ Նրանք ազատ էին և հասցրեցինք նաև մոտիկանալ միմյանց հետ։ Արդեն որոշում ենք երբ

instafriends

Internet is a great invention. It has changed the lives of nearly all people on our planet. Many things have become easier and can be done from the comfort of your own home. For example, people nowadays can order a takeaway food, they can buy clothes online, and they can even work online. Internet is a global world network, which has united people from different countries and of different backgrounds. Thanks to this network, we can chat with friends, meet new people and connect to our distant relatives via video calls. It is very important to have devoted friends in our modern life because each of us has some problems in life and friends can always help you to overcome these difficulties. Some people prefer to have friends from real world; others consider that friends from the virtual world are better. But I agree with those people who think that friends from real world are much better. At the age of 14, I first signed up on instagram. I collected followers, posted pictures, well, like e…