Գրականություն

Ավետիկ Իսահակյանի մասին Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում:Գրականության գործունեության հետ մեկ տեղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուրս գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: Տարիներ անց նորից ձեռբակալվել է, որպես ցարական միապետության դեմ պայքարող անդամ: 1902-ին վերադարձել է հայրենիք`Ցյուրիխից, հետո հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: 1908-ի դեկտեմբերին, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը մասնակից է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ։ Վերադարձավ արտասահման 1930թև ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ 1946թ.-ին պարքևատրվել է ԽՍՀՄ Պետական Մրցանակով, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահն է եղել:։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հայոց լեզու

Քիմիա

Ռուսերեն