Ֆիզիկա

Մարս

Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակիցհեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Mars_Valles_Marineris.jpeg


Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումըմակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխներըհովիտներըանապատները և բևեռային սառցե գլխարկները։
Մարսը ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև։
Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ԽՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳև ԱՄՆ («Մարիներ»«Վիկինգ»«Մարս Գլոբալ Սրվեյեր» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով։
Մարսը Արեգակնային համակարգիԱրեգակից հեռավորությամբ չորրորդ (ՄերկուրիիցՎեներայից և Երկրիցհետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է[6]։ Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը՝ 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը՝ 0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ)։
Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ։ Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսըհանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը[7], իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է։ Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Նեյչր» (Nature) ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը։ Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է Հելադա նախքան դա ամենամեծ համարվող հարվածային խառնարանից, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում[8]։
Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր։
Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը («Մարիներ-4»1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում։ Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների 
դիտարկումների վրա, հատկապես բևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի։ Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար։ Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին[9]։
Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել։ 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով[10][11]։
2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից՝ «Մարս Ոդիսևս»«Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի։
Մարսի մակերևույթի հետազոտություններ են կատարվել տարբեր ԱՄԿ–ների իջեցվող սարքերի և մարսագնացների միջոցով («Վիկինգ»«Մարս»«Սփիրիթ»«Օփորթյունիթի» և այլն)։ Այժմ Մարսի մակերևույթի վրա են գտնվում մի քանի տասնյակ իջեցվող սարքեր և մարսագնացներ, որոնք ավարտել են իրենց հետազոտությունները կամ կործանվել են վայրէջքի ժամանակ։
Այս սարքերի միջոցով հավաքված երկրաբանական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի մակերևույթի մեծ մասը առաջ ծածկում էր ջուրը։ Վերջին տասնամյակում կատարված դիտարկումները հայտնաբերեցին Մարսի մակերևույթի որոշ հատվածներում թույլ գեյզերայինակտիվություն[12]։ «Մարսի գլոբալ հետախուզող» սարքով կատարված դիտարկումների հիման վրա կարելի է ասել, որ Մարսի հարավային բևեռային գլխարկի որոշ մասերը հետզհետե նահանջում են[13]։
Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով։ Նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −2,91m (Երկրին ամենամոտ դիրքում), զիջելով պայծառությամբ միայն Յուպիտերին և Վեներային։ Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում։
Անցյալում Մարսի վրա, ինչպես և Երկրի վրա տեղի են ունեցել լիթոսֆերային սալերի տեղաշարժ։ Սա հաստատվում է Մարսի մագնիսական դաշտի առանձնահատկություններով, տեղ-տեղ որոշ հրաբուխների տեղաբաշխմամբ, օրինակ Փարսիս նահանգում, ինչպես նաև Մարիներների հովիտների ձևով[61]։ Ժամանակակից իրավիճակը, երբ հրաբուխները կարող են գոյություն ունենալ անհամեմատ ավելի երկար ժամանակ քան Երկրի վրա, և կարող են հասնել հսկայական չափերի, խոսում է այն մասին, որ այժմ այսպիսի շարժումները ամենայն հավանականությամբ բացակայում են։ Դրա օգտին է խոսում նաև այն փաստը, որ վահանային հրաբուխները աճում են կրկնվող ժայթքումների հետևանքով միևնույն խառնարանից բավականին երկար ժամանակ։ Երկրի վրա լիթոսֆերային սալերի շարժման հետևանքով հրաբխային կետերը անընդհատ փոխում էին իրենց տեղաբաշխումը, որը և սահմանափակում էր վահանային հրաբուխների բարձրության աճը, և հավանաբար թույլ չի տվել նրանց հասնել Մարսի վրայի հրաբուխների բարձրության։ Մյուս կողմից, հրաբուխների առավելագույն բարձրության տարբերությունը կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, որ Մարսի վրայի ավելի փոքր ձգողության ուժի պայմաններում հնարավոր է դառնում ավելի բարձր կառուցվածքների ձևավորումը, որոնք չէին քանդվի իրենց իսկ ծանրության տակ
Մարսի ընդերքային կառուցվածքի ժամանակակից մոդելները ենթադրում են, որ Մարսը կազմված է 50 կմ միջին հաստություն ունեցող կեղևից(առավելագույն հաստությունը 130 կմ), 1800 կմ հաստությամբ սիլիկատային մանտիայից և 1480 կմ շառավղով միջուկից։ Մոլորակի կենտրոնում խտությունը պետք է հասնի 8,5 գ/սմ3։ Միջուկը մասնակիորեն հեղուկ է և կազմված է հիմնականում երկաթից, 14 - 17 % (զանգվածով) ծծումբիխառնուրդներով, ընդ որում թեթև տարրերի պարունակությունը երկու անգամ ավելին է քան Երկրի միջուկում։ Համաձայն ժամանակակից գնահատականների միջուկի ձևավորումը համընկել է վաղ հրաբխային ժամանակաշրջանի հետ և շարունակվել է մոտ միլիարդ տարի։ Մոտավորապես այդքան ժամանակ էլ զբաղեցրել է մանտիայինսիլիկատների մասնակի հալումը[62]։ Ավելի փոքր ձգողության ուժի պատճառով Մարսի մանտիայում ճնշումների միջակայքը շատ ավելի փոքր է քան Երկրի վրա, և հետևաբար նրանում ավելի քիչ են ֆազային անցումները։ Ենթադրվում է, որ օլվինիֆազային անցումը շպինելային ձևին սկսվում է բավականին մեծ խորությունների վրա - 800 կմ (400 կմ Երկրի վրա)։ Ռելիեֆի բնույթը և այլ նշանները թույլ են տալիս ենթադրել աստենոսֆերայի առկայությունը, որը բաղկացած է մասնակիորեն հալած նյութի տարածքներից[63]։ Մարսի որոշ շրջանների համար կազմված է մանրամասն երկրաբանական քարտեզ[64]։
Համաձայն ուղեծրից դիտարկուների և մարսյան երկնաքարերի վերլուծության Մարսի մակերևույթը հիմնականում բաղկացած է բազալտից։ Հիմքեր կան ենթադրելու, որ Մարսի մակերևույթի մի մասում մակերևույթը ավելի շատ է պարունակում կվարցեր, քան հասարակ բազալտը և կարող է լինել նման Երկրի վրայի անդեզիտայինքարերին։ Սակայն այս նույն դիտարկուները նաև խոսում են կվարցային ապակու առկայության մասին։ Ավելի խորը ընկած ապարների զգալի մասը կազմված է երկաթի օքսիդի հատիկավոր փոշուց

Комментарии

Популярные сообщения