Գրականություն

Ակսել Բակունց Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտում է 1917 թվականին: 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։ Լիվինգսթոն Լարնեդ, «Հոր զղջումը» Հարցեր և առաջադրանքներ 1.«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր: Այո, որովհետև երբ մարդիկ մեծանում են մոռանում են իրենց մանկությունը, նրանց թվում է, թե փոքրերը իրենց նման են մտածում: Բոլոր ծնողները ուզում են, որ երեխաները լինել կատարյալ, բայց մոռանում են, որ պետք է հաշվի առնեն նաև երեխայի կարծիքը: 2.Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով: Ծնողների մեծամասնությունը ցանկանում է, որ երեխան նման լինի նրանց, այդ պատճառով չափում են իրենց սեփական չափանիշով: 3.«Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը: Հայրը ուզում էր ասել, որ երեխան շատ մեծահոգի է: 4.Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում: Ոչ, երբևէ այդպիսի դեպք չի եղել, որ զղջամ: 5.Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի:

Комментарии

Популярные сообщения