Աշուն, անձրև

Տարվա եղանակներից ես ամենից շատ սիրում եմ աշունը։ Ուրիշ է աշնան հմայքը մեր երկրում։ Աշնանը սար ու դաշտ գույնզգույն շորեր են հագնում։ Այդպիսի աշուն լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռ խաղողի այգիները վառվռուն են խայտաբղետ գւյներով։ Դեղձի, ծիրանի, սերկևիլի և նռան ծառերը փողփողում են բազմերանգ տերևներով: Աշնան դառնաշունչ քամին ճյուղերից պոկում է չորացած տերևները։ 
 Դրանք պարելով գնում են դեպի հեռու- հեռուներ, կամ էլ անօգնական թափվում են գետնին: Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները, որոնք թրջում էին ամբողջօրյա անձրևից: Երբ անձրևում է, ես հենվում եմ պատուհանագոգին և նայում եմ դուրս: Մի պահ տխրում եմ։ Սակայն տեսնելով գեղեցիկ տեսարանը, նորից ու նորից հիացմունք եմ ապրում տարվա այս եղանակից։ Անդադար տևացող անձրևը աստիճանաբար մերկացնում է ծառերին։ Նրանք հրաժեշտ են տալիս իրենց ոսկեգույն հագուստներին։ Բնությունը տխուր հառաչում է։ Աշնան սառը օդի մեջ զգացվում է ձմռան շունչը և ես սիրով սպասում եմ ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին:

Комментарии

Популярные сообщения