Իմ հայրենիքը

 Ամեն ժողովուրդ ունի իր մայրենի լեզուն։ Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Հայերիս մայրենին հայոց լեզուն է։ Հայոց լեզուն աշխարհի ամենահին, քաղցրաբառ լեզուներից է։ Այն շատ գեղեցիկ և հարուստ լեզու է։ Այն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է։ Ճիշտ է, շատ կարևոր է, որ մարդ իմանա օտար լեզուներ, սակայն միշտ պետք է հիշի, որ հարազատը իր մայրենին է: Պետք է սիրով պահպանի մեր մայրենի լեզուն: Իսկ լեզուն պահպանվում է գործածելով՝ պետք է մտածենք, խոսենք, գրենք, կարդանք, երգենք մաքուր հայերենով, չխառնենք մեր գեզեցիկ լեզվին օտար բառեր։ Խոսակցության մեջ տարբեր լեզուների բառեր, արտահայտություններ գործածելը մայրենի լեզվին միայն վնասում է։ Լեզվի պահպանման համար մարդիկ պետք է իրար սովորեցնեն, օգնեպ, թե ինչպես պետք է ճիշտ խոսել: Ուրեմն եկեք խոսենք մաքուր հայերենով, քանի որ հայերեն լեզուն է համախմբում աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերին։ Ճիշտ է նրանք ապրում են իրարից շատ հեռու, խոսում են տարբեր լեզուներով, բայց հայ են, խոսում են հայերե՛ն:

Комментарии

Популярные сообщения