Էլեկտրակիթառ

Էլեկտրակիթառ, կիթառի տարատեսակ էլեկտրական պիկապներով, որոնք առաջանում են էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում առաջացող մետաղական լարերի տատանումների շնորհիվ։ Պիկապների ձայնն օգտագործվում է հատուկ ձայնային էֆֆեկտներ ստանալու նաև բարձրախոսներին հեշտությամբ միանալու նպատակով։ «Էլեկտրակիթառ» բառն առաջացել է «էլեկտրական կիթառ» բառակապակցությունից։
Առավել տարածված են վեցլարանի էլեկտրակիթառները։ Վերջիններիս դասական կառուցվածքը նման է ակուստիկ կիթառի կառուցվածքին. մի լյա ռե սոլ սի մի (E A D G B E)։ Բավական հաճախ օգտագործվում է «dropped D» կառուցվածքը, որի ժամանակ ներքին լարը ներկայանում է ռե-ն (D) և ավելի ցածր պարամետրեր (Drop C, Drop B)։ Սա օգտագործում են մետալ և ալտերնատիվ երաժշտություն նվագելիս։
Ռոքի ծնունդից սկսած՝ կիթառը եղել է ռոքի անբաժան մաս։ Երբ առաջին անգամ կիթառով նվագեցին, մարդկանց վրա թողեց անմոռանալի տպավորություն։ Մարդիկ սկսեցին ավելի հաճախ գտնվել համերգների ժամանակ, որտեղ կար էլեկտրոկիթառ։ Հենց այսպես էլ կիթառը դարձավ հայտնի։ Էլեկտրակիթառները, որպես կանոն, պատրաստվում են փայտից[2]: Ամենատարածված նյութերն են լաստենու, հացենու, կարմրափայտ ծառի, թխկու բնափայտերը։ Գրիֆի նշագրման համար օգտագործում են պալիսանդր, սև ծառի փայտ կամ թխկու փայտ։

Комментарии

Популярные сообщения