Ինքնաթիռների պատմություն

Ինքնաթիռ (կամ հնացած՝ աերոպլան), օդից ծանր թոչող սարք՝ շարժիչների և թևերի օգնությամբ մթնոլորտում թռչելու համար։ Մեծ արագության, բեռնունակության, գործողության շառավիղի, մանևրունակության, հուսալիության շնորհիվ ունի ավելի լայն կիրառություն, քան մյուս թռչող սարքերը։ Ինքնաթիռը տարբերվում է ուղղաթիռից և օրնիտոպտերից թևերի անշարժությամբ, իսկ շարժիչի առկայությամբ տարբերվում է պլաներից։ Դիրիժաբլից և օդապարիկից ինքնաթիռները տարբերվում են նրանով, որ որպես վերամբարձ ուժ օգտագործում են աերոդինամիկ ուժեր աերոստատիկայի փոխարեն։

Հիմնական հոդված՝ Ինքնաթիռի կառուցվածք

Ինքնաթիռի կառուցվածքի հիմնական մասերն են թևը, ֆյուզելաժը, շասսին, ուղղյակները։
Թևը շարժման ժամանակ ստեղծում է վերամբարձ ուժ, ֆլյուզելաժին ամրացվում է անշարժ, բայց երբեմն կարող է պտտվել լայնական առանցքի շուրջը (օրինակ, ուղղաձիգ վերելք-վայրէջքով ինքնաթիռի մոտ), կամ փոփոխել ձևը։ Թևի վրա տեղադրում են կողաթեքման ղեկերը՝ էլերոնները։
Ֆյուզելաժը՝ ինքնաթիռի իրանը, ծառայում է անձնակազմի, ուղևորների, բեռների, սարքավորումների տեղավորման համար։ Իր վրա է կրում թևերը, ուղղյակները, երբեմն՝ շասսին և ուժային տեղակայանքը։
Շասսին թռիչքի վայրէջքի և օդանավակայանում շարժվելու համար է։ Ինքնաթիռի վրա կարող է տեղադրվել անվային, լողանային (հիդրոինքնաթիռների վրա), դահուկային և թրթուրավոր (փափուկ գետնի վրա իջնելու համար) շասսի։
Ուղղյակները ապահովում են ինքնաթիռի կայունությունը, ղեկավարելիությունը, հավասարակշռությունը։
Ինքնաթիռի ուժային տեղակայանքը կազմված է ավիացիոն շարժիչներից և տարբեր տիպի համակարգերից ու սարքավորումներից՝ օդային պտուտակ, հրդեհային սարքավորումներ, վառելիքի, օդի ներծծման, քարշի ուղղության փոփոխման համակարգեր և այլն։ Շարժիչների թիվը, տեսակը և ինքնաթիռի վրա դրանց տեղը որոշելիս հաշվի է առնվում շարժիչների ստեղծած աերոդինամիկ դիմադրությունը, շարժիչներից մեկի խափանման պատճառով առաջացող շրջման մոմենտը, օդառ սարքերի բարդությունը, շարժիչների սպասարկման և փոխման հնարավորությունները, աղմուկի չափը ուղևորների սրահում և այլն։
Ղեկավարման համակարգերը բաժանվում են հիմնականի և օժանդակի։ Հիմնական ընդունված է համարել օդային ղեկերի, իսկ օժանդակ՝ շարժիչների, շասսիի, արգելակների և այլնի ղեկավարման համակարգերը։
Ինքնաթիռի վարումը հեշտացնելու և թռիչքի անվտանգությունը մեծացնելու համար կիրառվում են ավտոպիլոտներ և համակարգիչներ։ Ղեկերի թեքման ժամանակ ղեկավարող լծակների ծանրաբեռնվածության թուլացումը իրագործվում է հիդրավլիկ, պնևմատիկ կամ էլեկտրական ուժեղացուցիչների և չեզոքացնող ուժային սարքավորումների միջոցով։ Երբ օդային ղեկերն արդյունավետ չեն (օրինակ, խիստ նոսր մթնոլորտում թռչելիս), օգտագործվում են գազային ղեկեր։

https://hy.m.wikipedia.org/wiki/Ինքնաթիռ 


1 Իհարկե ավիավթարներն ամենաահավոր աղետներից են, այդ իսկ պատճառով դրանք մեծ ուշադրության են արժանանում։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր 3 վրկ-ում, աշխարհում մեկ ինքնաթիռ վայրէջք է կատարում։ Եթե ինքնաթիռի վթարի հավանականությունը լիներ ընդամենը 0,01%, ապա մեկ օրում ավելի քան 13 ինքնաթիռ կկործանվեր։
2 1972 թվականին ավիավթարի ժամանակ բորտուղեկցուհին ընկնում է 10 160 մետր բարձրությունից։ Ամենահետաքրքիրն այն է, որ վթարում հայտնված բոլոր մարդկանցից, միայն նա է կենդանի մնում։
3 Ուղևորների համար ամենատհաճ գոտին հանդիսանում է մրրկայնությունը։ Այն տեղի է ունենում լարված օդի հատվածներում։ Մրրկայնությունը շատ հազվադեպ է հանգեցում աղետի, չնայած ինքնաթիռի ուժեղ ցնցումներին։ Օդաչուներն աշխատում են շրջանցել նման գոտիները ՝ ուղևորների հանգստությունն ապահովելու համար։
4 Ժամանակի մեծ մասը ինքնաթիռը գտնվում է ավտոպիլոտի կառավարման ներքո, որն հնարավորություն է տալիս օդաչուներին հանգստանալ, թերթ կարդալ, սնվել, սակայն իրականում դա նրանց արգելված է։
5 Եթե երբևէ ձեզ մոտ ցանկություն է առաջանում թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բաց անել, ապա իմացեք որ դա անհնարին է։ Դռների մեջ տեղադրված է ներկառուցված բարոմետրիական ռելե, որը թռիչքի ժամանակ ուղեփակում է դուռը։
6 Հայնի սև արկղը իրականում բոլորովին էլ սև գույն չունի և միշտ չէ որ հանդիսանում է արկղ։ Որպես կանոն ,սև արկղը կլոր է և ունի վառ գույներ, որպեսզի այն հեշտությամբ գտնել։ Իսկ սև է կոչվում, քանի որ փոխանցում է վատ ինֆորմացիա։
7 Հավանաբար ուշադրություն եք դարձրել ինքնաթիռի թույլ ամրագոտիների վրա։ Այդ գոտիները ի հայտ են եկել ոչ պատահական, հավատացեք, ընկնելով օդային գրպան 800 կմ/ժամ արագությամբ, դուք կսկսեք թռչել ամբողջ սրահով, եթե ամրագոտին կապած չլինեք։
8 Աշխարհում ամեն օր, ամենաքիչը մեկ ինքնաթիռի հարվածում է կայծակը, սակայն ոչ մի վնաս ինքնաթիռին չի հասցնում։ Մարդիկ տեսնում են պայծառ բռնկում, ուժեղ որոտ, սակայն ինքնաթիռը շարունակում է թռչել, ի շնորհիվ իր հատուկ կառուցվածքի, որը պաշտպաում է կայծակի հարվածներից։
9 Ինքնաթիռները միշտ վառելիքով լիքն են լիցքավորվում, սակայն առաջին իսկ ոչ ստանդարտ իրավիճակում, անմիջապես նստում են պահուստային օդանավակայաններում, ինչու՞ է այդպես արվում։ Բանը նրանում է, որ ինքնաթիռի վառելիքը շատ թանկ է և ավիոընկերությունները վնասներ չկրելու համար ստիպված են տնտեսել վառելիքի յուրաքանչյուր լիտրը։

10 1901 թվականին, մի քանի պրոֆեսսորներ ապացուցել են, որ ինքնաթիռը չի կարող թռչել, քանի որ այն օդից ծանր է։ Դա ԱՄՆ-ի սենատին թույլ տվեց ետ վերցնել թռչող սարքերի մշակման համար հատկացված ողջ ֆինանսավորումը, սակայն 3 տարի անց, Ռայթ եղբայրները պատրաստեցին իրենց ինքնաթիռը, որը նոր ճանապարհ հարթեց նորագույն ավիացիոն մշակումների համար։

Комментарии

Популярные сообщения