К основному контенту

Փոլ ՄաքՔարթնի

IMG_0134.jpeg
Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնի (անգլ.՝ Sir James Paul McCartney, ծնվ. 1942 թ. Հունիսի 18-ին), անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles-ի հիմնադիրներից մեկը։ Ջոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ ՄաքՔարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 միլիոն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։
Ջիմ ՄաքՔարթնին չէր ցանկանում բաց թողնել որդուն, սակայն ստիպված էր համաձայնվել, երբ Փոլը հայտարարեց, որ օրական աշխատելու է 10 շիլինգ. փաստը հոր համար ընդունելի էր` պատերազմից հետո մեծ ծախսերի պատճառով[3]: Համբուրգում, որտեղ The Beatles-ը հայտնվում է անտրեպրենյոր Բրունո Կոշմիդերա (նախկինում կրկեսի ծաղրածու) խնամակալության տակ, Փոլը ինքնուրույն երաժշտից դառնում է պրոֆեսիոնալ. համարվում է, որ 800 ժամերը, որ խումբը անցկացրեց քաղաք երեք ակումբների բեմում, The Beatles-ին բերեց համաշխարհային ճանաչում[10]: Առաջինը խմբին որպես բնակիչ ընդունեց Indra-ն։ Պայմանները սարսափելի էին. երաժիշտները տեղավորվում էին լքված կինոթատրոններում, լվացվում էին զուգարաններում։ Սակայն շաբաթական յոթ օր ելույթները և խիստ գրաֆիկը նրանց կարիերայի մեջ մեծ դպրոցի դեր կատարեցին։ Բացի այդ,- «Մենք միշտ ցանկանում էինք գրավել անցորդների ուշադրությունը. դա իր դերի մեջ փորձ էր. ինչպես գրավել նրանց ուշադրությունը, ովքեր չեն ուզում քեզ տեսնել»,- հիշել է Փոլը։ Այնուհետև խումբը տեղափոխվում է Kaiserkeller. այստեղ աշխատանքի գրաֆիկն ավելի լավ էր (մեկ ժամ նվագ, մեկ ժամ հանգիստ` Rory Storm and the Hurricanes հետ փոխարինվելով), սակայն երաժիշտներին սկսեցին ատել տեղի երաժիշտները և ռոքերները։ Այսպիսով, «բիթլներին» պաշտպանեց լեգենդար գանգստեր Հյորստ Ֆաշերը իր թիմի հետ. «Ամենազարմանալին մեզ համար այն էր, երբ մենք սկսեցինք ճանաչել այդ մարդկանց (իսկ նրանց մենք ճանաչեցինք շատ լավ), այն, որ նրանք մեզ իսկապես սիրեցին պարզապես ինչպես եղբայրների»: Փոլի խոսքերով նրանք գրեթե լացում էին երբ եկավ բաժանման պահը։

Կոշմիդերայի մոտ աշխատանքը ավարտվեց այն ժամանակ երբ խումբը տեղափոխվեց աշխատելու Top Ten ակումբում[11]: Սա տեղի ունեցավ ի շնորհիվ ՄաքՔարթնիի, ով մեծ տպավորություն թողեց ակումբի ղեկավարների վրա։ Վերջին հաշվով, խումբը Լիվերպուլ վերադարձավ նույնպես Փոլի շնորհիվ, ով Փիթ Բեստի հետ կրակի էին տվել սենյակը։ Բրունո Կոշմիդերը նրանց ոստիկանություն էր գցել, որտեղ տղաները մնացել էին 3 ժամ, ինչից հետո էլ արտաքսվել էին։ 1960 թվականի դեկտեմբերին Beatles-ը սկսում է ելույթ ունենալ Լիվերպուլում, իսկ դեկտեմբերի 27-ի համերգը Litherland Town Hall-ում համարվում է շրջադարձային նրանց կարիերայի մեջ։ Փոլ ՄաքՔարթնին այստեղ ցնցել էր հանդիսատեսին իր ելույթով «Long Tall Sally» երգի կատարման ժամանակ։ 1961 թվականի մարտի 21-ին Փոլը The Beatles-ի հետ հանդես եկավ առաջին մենահամերգով լիվերպուլյան Cavern ակումբում։ Հասկանալով, որ մրցակիները երգում են այն երգերը ինչ որ նրանք, Փոլը Ջոնին առաջարկում է աշխատել օրիգինալ նյութի վրա։ 1961 թվականի ապրիլին խումբը վերադառնում է Համբուրգ և այստեղ կատարում է իր առաջին ձայնագրությւոնը. «My Bonnie»-ն Թոնի Շերիդանի հետ։ Մինչ 1961 թվականը Փոլը, ինչպես նաև Ջոնը նվագել են ռիթմ-կիթառի վրա, իսկ բաս-կիթառ նվագել է այն ժամանակ, երբ Ստյուարտ Սատկլիֆը չի կարողացել բեմ բարձրանալ։ Հիմնական բաս-կիթառիստ Փոլը դարձել է միայն 1961 թվականի ամռանը, երբ համբուրգյան պայմանագրի ավարտով Սատկլիֆը լքեց խումբը։ Ասում են սրա պատճառը եղել է մի համբուրգյան համերգի ժամանակ տեղի ունեցած դեպքի պատճառով. «...Ստյուն հանեց բաս-կիթառը, դրեց գետնին և հարձակվեց Փոլի վրա և նրանք սկսեցին կռվել հենց բեմի վրա»[12]: «Ստեղծվել է մի միտք, թե ես Ստյուին հանել եմ խմբից, որովհետև ցանկանում էի տիրանալ նրա բաս-կիթառին: Մոռացեք: Ոչ ոք չի երազում նվագել բաս. ամեն դեպքում այն ժամանակ ես չէի երազում: Բաս-կիթառը այն է, ինչով կանգնում է գեր տղաները բեմի խորքում...»,- ասել է Փոլը։ Ինչ էլ որ պատահած լինի հենց այս պահից Փոլը դարձավ բաս-կիթառիստ` ստանալով Ստյուարտի կիթառը` Hofner 500/5-ը։ Ավելի ուշ, 1962 թվականին, նա վերցնում է Hofner 500/1-ը, որը նախորդից էժան չէր[13]:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ռուսերեն

1. Я смогу убедить вас в необходимости дополнительных занятий. 2. Если я не сдам экзамен, то придётся очутиться в неприятном положении 3. Без специального компьютерного стола я скорее всего смогу ощутить неудобство. 4. Я уверен, что в соревнованиях по плаванию брассом я смогу победить.5 Он залез на самую верхушку дерева.6. Он лжёт вам! 7. Они никогда не кладет портфели на парты. 8. Он хочет навлечь на нас беду. 9. Наработаюсь за день, (натрудиться), иногда к вечеру так (обессилеть) – рукой двинуть не могу.10. Я тебя не хотел обидеть.11. Это может отвлечь тебя от грустных мыслей. 12. Он хочет отречься от нас при первой опасности. 13. Я смогу победить и этого противника! 14. Вода течёт из крана уже третий день. 15. Они не хотели опозорить нас. 31. Лодки не стоят неподвижно, они чуть колыхаются на воде. 16. Дует ветер, дождь брызгает мне в лицо. 17. Родители стоят на перроне и махали вслед уходящему поезду. 18. Текут ручьи, с крыш капают.

Աղմկոտ լռություն

Աղմկոտլռություն
ԾափահարություններըՇերոնԴրեյփերինենուղղված՝ «ՆյուՅորքթայմսի» բեսթսելերդարձած «Աղմկոտլռություն» վեպիհեղինակին: ՆաՀայաստանումէգրքիհայերենհրատարակությանշնորհանդեսիառթիվ: Այստեղէնաևգրքիշապիկիվրապատկերվածձուկը, որըխորհրդանշումէաղմուկնուլռությունը:

Մելոդինգրքիհերոսուհինէ: Տասնամյամիաղջիկ, որըչիկարողանումքայլելևխոսել, բայցունիկամք, վճռականություն, խելքևսուրմիտք: ՇերոնԴրեյփերնընդգծումէ, Մելոդիինչպետքէխղճալ: Գրքինպատակնայլէ:

«

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր գործակալություններիցվերին արքունի ատյանիցԿիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։ Վերին արքունի ատյանի գործառույթները Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։ Պայլի գործառույթները Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։ Սպարապետի գործառույթները Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել…