Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության վերլուծություն

Ես ուզում եմ ներկայացնել իմ վերլուծությունը Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծության մասին: Նախ՝ ինչ է արտահայտում վերնագիրը: Կարծում են, որ ճանապարհ բառը օգտագործվել է այլաբանորեն, այսինքն ոչ թե սովորական քայլելու ճանապարհի մասին է, այլ կամ կյանքի ճանապարհի մասին է, կամ ճանապարհը ուղղակի կյանքն է:
Սկզբում անդրադառնամ առաջին քառյակին՝
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Եթե մենք դիտարկենք սա որպես կյանքի ճանապարհ, ապա, իմ կարծիքով, Կոմիտասը ցույց է տալիս, որ այդ ուղին անկայուն է և կարող է դողալ ոտքի տակ: Բայց նրանք ովքեր հասնում են ծայրին, կտեսնեն «շողացող կյանքի ծառը»: Քանի որ Կոմիտասը հոգևորական էր, ապա կարելի է ենթադրել, որ կյանքի ծառ ասելով նկատի ունի այն վերին ճանաչողությունը, որին կարող է հասնել մարդը իր կյանքի ընթացքում:
Հիմա կանդրադառնամ երկրորդ քառյակին՝
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
Ինձ թվում է, որ այս քառյակում Կոմիտասն արդեն խոսում է մի էության մասին, որը ավելի մոտ է աստվածային կերպարի: Անհուն պառը հուշում է, որ խոսքը մի էակի մասին է, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Այս իմ ենթադրության համար միայն այս բառը չէ, որ հենակետային է: Գրեթե միշտ Աստված նկարագրվում է որպես ամենա ներող ու սիրող: Եվ այս նույն բանը մենք տեսնում ենք երկրորդ քառյանում երբ հեղինակն ասում է, Անհումի ճանապարհը լայն սիրտ ունի բոլորի համար՝ մարդ, բույս, գազան, թռչուն…
Եթե ես լինեի այս բանաստեղծության հեղինակը ապա այսպիսի երկրորդ քառյակ չէի գրի, քանի որ առաջին ընթերցման ժամանակ ես ընկալեցի այս կերպ՝ ճանապարհը կյանքի ընթացքն է, իսկ ծառը խորհրդանշում է մարդու ամենահասուն վիճակը:
Ինչ է ծառը: Ինչպես մարդու կյանքը, որը անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, այնպես էլ ծառը՝ սերմի վիճակից աճում է և անընդհատ փոփոխություններ է կրում, մշակվում: Այդպես էլ իր կյանքի ընթացքում մարդը տարբեր իրավիճակներից, ազդեցություններից մշակվում և փոփոխություններ կրում: Ամբողջ բուսական աշխարհից միայն ծառն է, որ այդքան նման է մարդու ներաշխարհին:
Ուրեմն եթե ես այս բովանդակությամբ բանաստեղծություն գրեի, կվերնագրեի «Ծառը»: Այս ամենից ելնելով՝ ես հասկացա, որ իմ և Կոմիտասի մտածելակերպը տարբեր է: Կոմիտասը, բնականաբար, ավելի հոգևոր է մտածում, քան ես: Ես ավելի իրատեսական հայացքներ ունեմ:
Այս վերլուծության արդյունքում և ավելի լավ կարողացա ճանաչել կոմիտասին և ինքս ինձ: «Ճանապարհ» բանաստեղծությունը ինձ մտածելու և փիլիսոփայելու տեղիք տվեց, ինչի համար շնորհակալ եմ Կոմիտասին:

Комментарии

Популярные сообщения