Սմբատ 2րդ

Աշոտ III-ին հաջորդեց որդին ՝ Սմբատ II Տիեզերակալը (977- 989), որը շարունակեց Անի մայրաքաղաքի կառուցապատման աշխատանքները, հատկապես կերտեց զգալիորեն ընդարձակված քաղաքի երկրորդ՝ «Սմբատյան» կամ «Սմբատաշեն» կոչվող պարիսպր, հիմնեց նոր Կաթողիկե եկեղեցի և կաթողիկոսական աթոռն Արգինայից տեղափոխեց Անի:

 Սմբատ II-֊ը ճանաչեց Աբխազիայում թագավոր հռչակված Բագարատ III Բագրատունու, ինչպես նաև 987 թ. Սյունիքում թագավոր հռչակված Սմբատ Սահակյանի գահը:

 Սմբատ II Տիեզերակալի կրտսեր եղբայրը և հաջորդը՝ Գազիկ I Բագրատունին (989-1020) ժառանգեց տնտեսապես բարգավաճ և քաղաքականապես հզոր թագավորություն: Տեղական բոլոր թագավորություններն ու իշխանությունները անվերապահորեն ենթարկվեցին կենտրոնական թագավորության գերիշխանությանը, հավատարմորեն կատարեցին իրենց պարտականություններն ու գործակալական ծառայությունները: X դարի վերջին նրանց միասնական բանակը հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ հակահարված տվեց Ատրպատականի ամիրա Մամլանի և Գանձակի ամիրա Փադլունի զորքերին, խափանեց նրանց զավթողական նկրտումները և կողոպտչական արշավանքները: Գագիկ 1-ը հզորացրեց և կատարելագործեց արքունի մշտական զորքը, բանակի մարտիկների թիվը հասցրեց 100 հագարի

Комментарии

Популярные сообщения