1. Աշոտ Ա 885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած 953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7. Գագիկ Ա 990-1020
  8. ՀովհաննեսՍմբատ 1020-1041
  9. Գագիկ Բ 1042-1045



Սմբատ Բ Տիեզերակալ

Սմբատ Բ Տիեզերակալ (ծն. թ. անհայտ 937-940 – 989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։
958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ան։ Վերջինս 982–ին Սմբատ Բի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987թ. Սմբատ Բ-ն նաև իր թագավորությաննն է միացրել Դվինի ամիրայությունը:
989թ. Սմբատ Բ-ն հանձն է առել Անիի պարիսպների երկրորդ գծի (Սմբատաշեն) կառուցումը:



Комментарии

Популярные сообщения