Անկեղծ չենք: Հովհաննես Թումանյան

Հիմա շատ մարդիկ կան, ովքեր կեղծավոր են: Նրանք թաքցնում են իրենց իրական եսը, փորձելով հարմարվել հասարակության կարծիքին: Վախենում են, որ իրենց մասին վատ կմտածեն, որ կծիծաղեն: Վախենում են անկեղծ լինելուց:
Ոմանք ստում են, որովհետև հենց իրենց դուր չեն գալիս: Նրանք ձևանում են լինել այն անձը, ինչպիսին երազում են դառնալ: Ձևանում են՝աշխատելու և դառնալու փոխարեն:
Բոլորս էլ գիտենք այդպիսի մարդկանց: Ցավոք սրտի, հիմա նրանք շատ են: Լինում են պահեր, երբ նրանք հանում են դիմակը, ցույց տալով իրենց իսկական գույները, բայց դա երկար չի տևում: Նրանք անմիջապես այն ետ են դնում:
Ախր, չէ ո՞ր երբ դու ձևանում ես, դու երջանիկ չես: Դու, դու չես: Դու մի ուրիշ մարդ ես, ով քո աչքերի դիմաց կատարյալ է: Դա բնական է ունենալ թերություններ: Դա լավ  է ունենալ թերություններ: Ոչ ոք կատարյալ չէ:
Մի վախեցի՛ր և հանի՛ր դիմակդ: Ցո՛ւյց տուր քո իսկական գույները: Եղիր այնպիսին ինչպիսին կաս:

Комментарии

Популярные сообщения