Անդրկովկասյան անապատային մողեսիկ (լատ.՝ Eremias pleskei), Պլեսկեի անապատային մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Rhabderemias ենթացեղին կամ ցեղին։

Հայաստանում տարածված է Արմավիրի և Արարատի մարզերում։ Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ ավազուտային կամ ոչ շատ քարքարոտ չոր վայրերում։

Մարմնի երկարությունը 2, 5-5, 8 սմ է, պոչը՝ կրկնակի երկար։ Երիտասարդի մեջքը մուգ գորշ կամ շագանակագույն է՝ լավ արտահայտված 4 երկայնակի դեղնավուն զոլերով։ Պոչը մոխրագույն է։ Հասուն առանձնյակը բաց կամ մուգ գորշ է՝ թույլ արտահայտված դեղնավուն զոլերով։ Վերջույթների վերին մակերեսին կան ակնաձև դեղնավուն խալեր։ Փորիկը սպիտակ է։ Վտանգի դեպքում թաղվում է ավազի մեջ կամ թաքնվում թփերի հիմքում գտնվող բներում։
Սնվում է մանր հոդվածոտանիներովու բույսերով։ Օգտակար է. կարգավորում է միջատներիթվաքանակը։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը։

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը։ Դնում է 3-4 (հաճախ՝ 2) ձու (14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի կեսերը։ Սեռահասուն են դառնում 1 տարեկանում։
Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։

Комментарии

Популярные сообщения