Եռագույն գիշերաչղջիկ

Եռագույն գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis emarginatus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Չափերով մոտ է Նատերերի գիշերաչղջիկին. մարմնի երկարությունը 43-55 մմ է, պոչինը՝ 38-44 մմ, նախաբազկինը՝ 39-44 մմ. Գորշ ականջախեցիները նկատելի արտահայտված են եռագույն մորթու (այստեղից՝ անվանումը) ընդհանուր գունավորման վրա։ Յուրաքանչյուր մազն ունի 3 իրար հաջորդող երանգներ՝ արծաթափայլ, շեկ և մուգ գորշ, ինչն առավել նկատելի է մեջքային մասում։ Դեպի փորը գույները խամրում և սպիտակում են։

Սնվում է միջին մեծության և խոշոր միջատներով (թիթեռներբզեզներուղղաթևերթաղանթաթևավորներ և այլն)։

Հայաստանում հանդիպում է ամենուր, որտեղ կա մեծ պայտաքիթ չղջիկը։ Վերջինիս հետ տարբեր խորության քարանձավներում կազմում է խառը գաղութներ։ 


Комментарии

Популярные сообщения