Բարոյական արժեքներ՝ բարին և չարը

Բարին և Չարը, բարոյագիտության հիմնական կատեգորիաներ, որոնք բնորոշում են առանձին մարդկանց, մարդկանց խմբերի (հատկապես դասակարգերի), ինչպես նաև պատմական խոշոր իրադարձությունների բարոյական գնահատականները և համապատասխանաբար կազմում են բարոյականի և անբարոյականի բովանդակությունը։ Բարու և չարի ծագումն ու էությունը կրոնն ու իդեալիզմը կապում են աստծո կամքի, գերբնական ուժերի, ոգու, մարդու անփոփոխ բնության հետ։ Հասկացությունների վերլուծությունը դնելով գիտական՝ սոցիալ–պատմական հողի վրա, Բարուն և չարն համարում է հասարակական կյանքի հակադրությունների յուրահատուկ արտացոլում որոշակի հասարակարգի ու մարդկանց բարոյական գիտակցության մեջ։ Բարին և չարը ծագում են հասարակական պրակտիկայում, որպես սուբյեկտների հարաբերություններ։ Բարին այն է, ինչը հասարակությունը համարում է բարոյական, դրական, պատշաճ, արտահայտում է հասարակության զարգացման պահանջմունքները, նպաստում ու խթանում է դրան և արժանի է օրինակման։ Չարը հասարակական զարգացմանը հակադիր բացասական արարքներն ու երևույթներն են, որոնք չի ընդունում հասարակությունը, համարում է անբարոյական և դատապարտում է։ Բարին և չարը բացարձակ չեն, այլ հարաբերական, իսկ հակամարտ հասարակարգերում՝ դասակարգային։ «Բարու և չարի պատկերացումները ժողովրդից ժողովուրդ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան անցնելով՝ այնքան են փոխվել, որ հաճախ դրանք ուղղակի միմյանց հակասել են»:
Իմ կարծիքով մարդում մեջ բարին և չար կա բայց մենք կարող են ընտրել։ Բայց հաճախ օգտվում են մարդիկ բարիցից ու մարդիկ չարնեն դառնում։

Комментарии

Популярные сообщения