Սա իմ հրաշք աշխարհն է, ուր

Սա իմ հրաշք աշխարհն է, ուր ամեն բան այլ է, իմ պատկերացմամբ, ուր չկա չարիք և կեղծիք: Ուր միայն տիրում է բարին և գեղեցիկը, չկա դավաճանություն և սուտ: Չկան պատերազմներ, սով և սարսափ: Ամեն բան այլ է , պարզ և թափանցիկ: Սա իմ հրաշք աշխարհն է, ուր բոլորն ուրախ են և անհոգ: Ուր չկա թախիծ, չկան աչքը զինվորի ճանապարհին տխրությամբ սպասող մայրեր: Սա իմ հրաշք աշխարհն է , ուր տիրում է միայն խաղաղությունը և միմյանց հանդեպ հարգանքը: Ուր հաղթում է արդարությունը: Սա մեր երևակայական հրաշք աշխարհն է, որ գուցե մի օր դառնա իրական:

Комментарии

Популярные сообщения