Աշխարհագրություն

Զբոսաշրջություն

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը: Այն աշխարհի հնագույն բնակավայրերից է:
Որպես համայն հայության գիտակրթական, մշակութային և հոգևոր զարկերակ՝ քաղաքն իր մեջ ներառում է հանրապետության գիտական, կրթական, մշակութային բազմաթիվ կենտրոններ:

Շնորհիվ իր հարուստ պատմամշակութային ժառանգության, ինքնատիպ ճարտարապետության, զարգացող քաղաքային ենթակառուցվածքների և բնորոշ հյուրասիրության՝ Երևանը տարեցտարի գրավում է ավելի շատ զբոսաշրջիկների՝ միաժամանակ թե՛ ընդլայնելով զբոսաշրջային շուկաների աշխարհագրությունը և թե՛ ամրապնդելով իր դիրքը քաղաքային զբոսաշրջային ուղությունների քարտեզում:

Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրերի և մարքեթինգային քաղաքականության մշակումն ու վարումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ աշխատակազմի տուրիզմի բաժնի միջոցով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի բաժինը հիմնվել է դեռևս 2011 թվականին՝ որպես տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին՝ զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության կազմում: Այնուհետև՝ 2012 թվականին, բաժինը ներառվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կազմում՝ վերակազմավորվելով որպես մշակույթի և տուրիզմի վարչություն: 2017 թվականին տուրիզմի բաժինը վերակազմավորվել է որպես առանձին ստորաբաժանում և գործում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով:

Քաղաքային զբոսաշրջության զարգացման նպատակով տուրիզմի բաժինը, շարունակաբար համագործակցելով Երևանի տարածքում գործող զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, միությունների, հասարակական կազմակերպությունների զբոսաշրջային սուբյեկտների, հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ համատեղ ծրագրերի իրականացմամբ՝ ներդաշնակ և օրենսդրության պահանջներին համապատասխանող գործունեություն ծավալելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ:

Քաղաքը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար, ինչպես նաև զարգացնելով միջոցառումային զբոսաշրջությունը, Երևանի քաղաքապետարանը ամեն տարի տարաբնույթ փառատոներ է կազմակերպում, որոնցից շատերն արդեն ունեն իրենց ուրույն տեղը տարվա միջոցառումների օրացույցումՀամով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստեների փառատոն, «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Երևանի գարեջրի փառատոն» «Ձմերուկի փառատոն» ) և այլն:
Տուրիզմի բաժինը համակարգում է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին: Զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով մշակվել և քաղաքում ներկայումս ներդրվում է այցելուների տեղեկատվական կետերի ցանցը:


Քաղաքը տարածաշրջանային և միջազգային զբոսաշրջային շուկաներում որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից մշակվում, շարունակաբար թարմացվում և իրականացվում է թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն: Այն ներառում է քաղաքի բրենդավորումը, մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցությունը, Երևանի քույր և գործընկեր քաղաքների զբսաշրջային ոլորտի համագործակցությունը, ինչպես նաև մամուլի ու սոցիալական ցանցերի միջոցով քաղաքի զբոսաշրջային գրավչությունների ներկայացումը։

Комментарии

Популярные сообщения