4. Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ», «Հով-սեր», «Հոգիս թիթեռ», «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:



Կյանք


Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։


                            Գարուն
 Գարունը կրկին մեր բակ է մտել: Մեղմ քամին իր հետ բերում է ծիրանենու, բալենու, փշատենու անուշ բուրմունքը։ Վառ զմրուխտ կանաչի մեջ տեղ-տեղ կապտին է տալիս մանուշակը։ Հարավից վերադարձել են սարյակները, արագիլները, ծիծեռնակները։ Նրանք ուրախ ճռվողյունով ու դայլայլով իրենց բներն են նորոգում: Երկնքից մեղմորեն ժպտաց նորածագ արեգակը։ Նա իր շողորն էր փռում հայկական լեռնապարի վրա և կյանք ու շունչ էր ուզում պարգևել բնությանը։ 

 Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր քաղաքը: Հեքիաթային հմայք է իջեք քաղաքի վրա: Մերթընդմերթ անձրևն էր հյուրընկալում քաղաքին՝ հիշեցնելով թախծի գոյությանը: Սակայն քիչ անց արևն իր ջերմ ճառագայթները սփռում էր կրկին, ժպիտ նկարում մարդկանց դեմքերին: Գարունը վրձինը ձեռքին իր երփնագույն ներկերով երջանկություն էր նկարում: Գարնանային անուրջները պատել էին մարդկանց հոգիները ու ստիպում են կրկին երազել ու հավատալ հրաշքին։ Մարդիկ ուրախ ողջունում են գարնան գալուստը։ Ես կարծում եմ, որ գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկն է

Комментарии

Популярные сообщения