Աղմկոտ լռություն

Աղմկոտ լռություն

Ծափահարությունները Շերոն Դրեյփերին են ուղղված՝ «Նյու Յորք թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հեղինակին: Նա Հայաստանում է գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առթիվ: Այստեղ է նաև գրքի շապիկի վրա պատկերված ձուկը, որը խորհրդանշում է աղմուկն ու լռությունը:


Մելոդին գրքի հերոսուհին է: Տասնամյա մի աղջիկ, որը չի կարողանում քայլել և խոսել, բայց ունի կամք, վճռականություն, խելք և սուր միտք: Շերոն Դրեյփերն ընդգծում է, Մելոդիին չպետք է խղճալ: Գրքի նպատակն այլ է:


«Աղմկոտ լռությունը» տասնմեկամյա մի աղջնակի՝ Մելոդիի մասին է, ով մեծ ուժի ու վճռականության տեր երեխա է:
Այս գիրքը պատմում է մի աղջկա մասին, ով չի կարող խոսել, չի կարող քայլել, բայց նա ոչ միայն շատ խելացի է, այլ նաև լի է սիրով: Նա պայքարում է հասկացված լինելու համար: Հանդիպում է տարբեր դժվարությունների՝ անվասայլակների համար չնախատեսված շենքեր, իրեն ծաղրող դասընկերներ, նա իր մեջ գտնում է ուժ, որի մասին ինքն էլ չգիտեր»,- պատմում է Շերոն Դրեյփերը, նաև կարդում հատված գրքից, որտեղ գրքի հերոսուհին խոսում է իր վարդագույն սայլակի ու չհասկացված լինելու մասին, երբ սայլակի վարդագույն լինելը ոչինչ չի փոխում, դա ընդամենը գույն է դառնում լուռ աշխարհում, որում գտնվում է Մելոդին:

 Գիրքն անգլերեն վերնագրված է «Out of My Mind»` «Իմ մտքից դուրս», իսկ հայերեն տարբերակում թարգմանիչ Արմենուհի Ավագյանը գերադասել է «Աղմկոտ լռություն» վերնագիրը, որովհետև նման երեխայի և իրեն շրջապատողների մեջ աղմուկ կա, ինչպես նաև՝ չասված խոսքեր, իսկ ընդհանուր առմամբ լռություն է, որովհետև խոսել չի կարող, որովհետև երբեմն անհանդուրժող հայացքներ են նետում իրեն, խղճում ու լռում, իսկ նա չի կարող պատասխանել:

 «Մելոդիի նման հազարավոր երեխաներ կան ողջ աշխարհում, և նրանք պետք է լիարժեք ապրեն հասարակության մեջ»,- համոզված է գրքի հեղինակը:

 Հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչել գրելու այս պատմությունը ու արդյոք ունի նման աղջիկ, Շ. Դրեյփերն պատասխանեց․ «Եվ այո, և ոչ: Մելոդին ընդհանուր մարմնավորումն է բոլոր այն երեխաների, ովքեր չեն կարողանում խոսել, քայլել, լսել: Մելոդիի կերպարը ի հայտ է եկել, քանի որ ինքս մեծացնում եմ զարգացման որոշակի առանձնահատկություններ ունեցող երեխա, բայց գրքի հերոսուհին իմ դուստրը չէ, գեղարվեստական կերպար է: Ցանկանում եմ, որ նրան ընդունեք որպես անհատականություն, ոչ թե հաշմանդամություն ունեցող անձ»:



Հենց վերնագիրն իմ մեջ ստեղծեց հետաքրքրություն կարդալու այն: Գիրքը շատ հետաքրքիր և այնքան լավն էր: Երևի թե ամենալավ գիքն է մեր ժամանակների համար: Ինչպես նշեցի վերևում՝ գիրքն մեծ հաջողությունների է հասել: Բավականին ռեալ կյանքի մասին էր այն: Կարդալուց նկատեցի, որ շատ գույների մասին խոսք է գնում: Մեկ խոսքով՝ խորհուրդ եմ տալիս կարդալ:) 

Комментарии

Популярные сообщения