Սնահավատություն

Ինչից են վախնեում մարդիկ: Դարեր շարունակ մարդիկ վախեցել նրանից ինչը չեն հասկացել ու կապել են վերին ուժերի, ոգիների հետ:
Մինչ օրս պահպանվում են  վախից առաջացած  որոշ սովորույթներ, որոնք թերևս վաղուց արդեն ոչ մի իմաստ չեն պարունակում, սակայն շարունակում են արմատացած մնալ:
Ուրբաթ 13
Ուրբաթ 13-ից վախը կապում են նախ Աստվածաշնչի Ծննդոց գրքի դրվագի հետ` Կայենը հենց այդ օրը սպանեց եղբորը` Աբելին:
Ժամանակի ընթացքում այդ թիվը դարձավ շատ լեգենդների առիթ` այդ օրը մարդիկ են մահանում, դժբախտություններ են պատահում և այլն:
Օրինակ խորհրդավոր ընթրիքի ժամանակ հենց 13 հոգի էին սեղանի շուրջ,  իսկ Հուդայի մասին առաջին անգամ խոսվում է Աստվածաշնչի 13-րդ համարում:
Ժամանակի ընթացքում այդ վախը միայն մեծացավ:
Օրինակ Ֆրանկլին Ռուզելտը երբեք չճանապարհորդեց ամսվա 13-րդ օրը:
Շատ հիվանդանոցներում չկա 13-րդ հիվանդասենյակ, իսկ որոշ հյուրանոցներում չկա 13-րդ կարկ, քանի որ հաճախորդները այդ հարկից խուսափում են:
Ասում, որ այն ընտանիքներում, որտեղ կա 13 երեխա, նրանցից մեկը անպայման հանցագործ է:
Շեմին չկանգնել
Ճանաչում եք արդյոք մարդկանց, ովքեր երբեք չեն ողջունում և առավել ևս, ոչինչ չեն փոխանցում շեմից:
Բանն այն է, որ հին ժամանակներում հանգուցյալի դիափոշին թաղում էին դռան շեմի տակ և նրանց անհանգստացնելը` ոտնատակ տալով, համարվում էր խիստ վտանգավոր:
Մինչ այմ մարդիկ խուսափում են շեմին կանգնելուց, քանի որ ենթագիտակցորեն վախենում են երկու աշխարհների եզրագծին լինելուց:
Ճանապարհից ետ չդառնալ
Այս սնահավատությունը ևս կապված է շեմի գաղափարի հետ, նորից մեռածներ և ողջերի աշխարհների սահմանագծերի հետ:
Երբ չհասնելով իր նպատակին մարդը ճանապարհից ետ է վերադառնում թուլացած և նորից կանգնելով շեմին, նա շարժում է իր նախնիների զայրույթը:
Ձախողումը չեզոքացնելու համար անհրաժեշտ  նայել հայելու մեջ, որը իբրը կրկնապատկում է մարդու ուժերը:
Քառասունամյակը` եզակի տարեդարձ, որը չի նշվում, հատկապես տղամարդու համար:
40 ամյակը չնշելը
Հիմնականում դա կապված է հենց 40 թվի հետ, որը ասոցացվում է մահվան հետ:
Դա գալիս է նաև նրանից, որ դեռ Կիևյան Ռուսաստանում ընդունված էր սգի ժամկետ համարել 40 օրը:
Ինչպես հայտնի է Հայաստանում ևս հավատալիք կա, որ մեռած մարդու հոգին 40 մնում է երկրի վրա:
Ի դեպ, բոլոր կրոններում այդ թիվը անփոփոխ է:
Դրա համար համարվում է, որ քառասուն ամյակը նշել չարժե, քանի որ այն բերում է մահ, դժբախտություն, վնասներ:
Գիշերով աղբ չթափելը
Ասում են, որ մայրամուտից հետո ացբը դուրս տանելով, տանում ես նաև տան հաջողությունը:
Կա կարծիք նաև, որ տան եկամուտը, գումարը դուրս է գալիս այդ աղբի հետ, սակայն թե ինչու, ոչ մի տրամաբանական բացատորություն  չկա:
Միայն մեկ վարկած կա`բարի և չար ոգիների մասին:
Իբրև բարի ոգիները ամեն երեկո գալիս են տուն պահպանելու չար ոգիներից, իսկ նրանց այցին պետք է նախապատրաստվել նախօրոք, մաքրելոց տունը աղբից: Ուշացած աղբը թափելը անիմաստ է ու վիրավորում է ոգիներին:
Սեղանին երեք անգամ մի թկթկացրեք, երբ ուզում եք « աչքով չտան» , կամ գնդասեղ մի ամրացրեք հագուստին, իրականում դրանցից ոչ մի օգուտ չկա:

Комментарии

Популярные сообщения