Արևապաշտություն

Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։
Արևապաշտությունը նաև էթնիկական կրոնական համակարգ է և արևի պաշտամունքը ներկայացնող շատ աստվածներ երկրպագվել են նույն անունով տարբեր ժողովուրդների մոտ հարյուրամյակներ շարունակ։ Ութուն, Շամաշը-Միջագետքի մշակույթում, Թեշուբը-Փոքր Ասիական ժողովուրդների մոտ, Հելիոս — հույների, Ապոլոն — հռոմեացիների, Միհր— Հայաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռան —Եգիպտոսում, Յառ կամ Յառիլո— Սլավոնների մոտ, Մոլոխը— Կարթագենում, Տոնատիուն— Ացտեկների և Մայաների մոտ, Ամատերասուն—Ճապոնիայում, Շամս -Եզդիների մոտ, Աարրան- արաբների մոտ։
Արևապաշտությունն իր արմատներով գնում է քաղաքակրթական մշակույթի խորքերը և կարող է ունենալ 18-19000 տարվա պատմություն, ավանդաբանորեն կապված է նախաջրհեղեղյան ժամանակների հետ։ Սա իր հերթին նշանակում է, այս քաղաքակրթության ավանդական կրոնական պատմությունը ունի իր նախաջրհեղեղյան կրոնական հիմքերը։ Արևապաշտության գոյության մասին առաջինը տեղեկանում ենք Հին Կտակարանից, «Եվ ասաց Աստված` թող լույս լինի։ Եվ լույս եղավ»։
Նոյը բարեպաշտ էր և կրում էր մեծ լույս լամ արև տիտղոսը , ըստ Հին Կտակարանի մարդու կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո; Ջրհեղեղից հետո նոր մարդու համար աշխարհը բաժանվեց երկու մասի՝ այնտեղ որտեղ Արևն է և այնտեղ որտեղ արդյուքն է Արևի։ Բնապաշտության առարկան զգայական առումով միշտ ընկալելի է և շոշափելի է ֆիզիկապես որպես բնության արդյունք մարդու համար։ Բնապաշտության գլխավոր երևույնթներն են տարվա չորս եղանակները, արևի և մարդու փոխհարաբերությունն այդ չորս եղանակային գոտիներում։ Բնապաշտությունը ձևավորել է որոշակի սկզբունքներ և ծեսեր որոնք ուղեկցում են արևին ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային եղանակային անցումների ժամանակ։ Մինչև այժմ բնապաշտությունը հանդիսանում է մարդու կենցաղի մի մասը, իր սկզբնունքներով բնապաշտությունը մեկ աստիճան ցածր է Արևապաշտությունից։

Комментарии

Популярные сообщения