Տիգրան Մեծ

Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաև որպես Տիգրան Բ)՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթևական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում և վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձևելուն։ Հաջող դաշինքների և սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթևներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը և այդուհետ ամենուր հանրությանը երևում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։
Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը:
Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք:
Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք:
Ք.ա. 88-84 թթ. Հոոմը ներքաշվելով Միհրդատ VI-ի դեմ աոաջին պատերազմի մեջ՝ չկարողացավ խոչընդոտել Տիգրան II-ի առաջխադացումը դեպի հարավ-արևմուտք: Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության  ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան:
Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծովԿովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, կաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին:
 Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել էշինարարական աշխատանքներովհատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք։

Տիգրանակերտըորի ապարանքների, փողոցներիհրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրանակերտ անվանումով քաղաքներ հիմնադրվեցին նաև Արցախում, Ուտիքում և այլուր: Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ ֊Տիգրանակերտ «Արքունի պողոտան»: Խթանելով և հովանավորելով քաղաքների, արհեստների, առևտրի և հելլենիստական մշակույթի զարգացումը՝ Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված»մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, ՏիգրանակերտումԴամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը:
 Հետաքրքիր փաստեր
1 Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների՝ ոչ այլ ինչ է, քան Հալլեի գիսավորը, որը երևացել էր նրա գահակալության ընթացքում։
2 Միայն <<Տիգրանակերտ>> անունով 4 քաղաք է հիմնադրել:
3 Եղել է պատանդ պարթևների մոտ շուրջ 20 տարի:
4 Ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ 45 տարեկան հասակում:
5 Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլլոն քառակուսի կիլոմետր տարածք:
6 Դավաճանության համար մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին:
7 Տիգրանն ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը:Ուշագրավ է,որ Հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել Պարթևական պետությունը:
8 Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել:
9 Իշխել է Պարթևստանի,Պարսկաստանի,Փյունիկիայի և Եգիպտոսի վրա:
10 Տիգրանը միշտ իրեն շրջապատել է գրասեր մարդկանցով: Նրա որդի Արտավազդի գրած ողբերգությունները մեզ են հասել որոշ չափով,այս գլուխգործոցները հռոմեացի ընթերցասերները կարդում էին նրա մահից նույնիսկ 150 տարի հետո:Իսկ Տիգրանի աներ
11 Միհրդատ Եվպատորը (Փոքր Հայքի և Պոնտոսի թագավոր) խոսում էր 22 լեզուներով:
12 Տիգրանի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն,Ապպիանոս,Պլուտարքոս,Ցիցերոն,Դիոն Կասիոս և այլոք:

13 Տիգրան Մեծի օրոք ստեղծվել են առաջին հայկական տառերը, որոնք հռոմեական արշավանքի ժամանակ կորել են: Ստեղծողը Նորայր անունով քուրմ է եղել, որին սպանել են հռոմեցի զինվորները և գողացել հայկական տառերով մագաղաթը: Նպատակ են ունեցել հետագայում բարձր գնով Տիգրանին վաճառելուն :

Комментарии

Популярные сообщения