Կոմիտաս: Մուլտիմեդիա

Տեսանյությում ներկայացվում է ծրագիր Կոմիտասի մասին: Ինտերֆեյսը ներկայացված էր Կենաց ծառի տեսքով և բաղկացած էր հինգը մասից՝ լուսանկար, տեսանյութ, ձայն, տեքստ, ժամանակագրություն:
Ժամանակագրություն բաժինը իր հերթին բաժանված է չորսը մասի՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ: Առաջին մասը գարունը պատմում է Կոմիտասի վաղ կյանքի մասին և կարելի է լսել մանկական երգերը: Գարնանը հետևում է ամառը, իր սիրո երգերով: Կարելի է տեսնել Կոմիտասի նկարները և նրա տունը Կ. Պոլսում: Կոմիտասի սիրած եվրոպական ստեղծագործություներից էր Շուբերտի “Սերենադը”: Ձմեռ բաժնում կարելի է տեսնել Կոմիտասի վերջին նկարը՝ իր մահվան մահճում:
Ձայն բաժնում կան 600 ավել ձայնագրություններ: Երգերը կարելի է լսել տարբեր կատարումներով, ունենալ նրանց տեքստերը և նոտաները: Տեքստ բաժնում գտնվում են Կոմիտասի բանաստեղծությունները և կա բաժին “Մեծերը Կոմիտասի մասին”: Լուսանկար բաժնում կա 500-ից ավելի նկար, Կոմիտասից, փաստաթղթերից, ինքնագրերից: Տեսանյութ բաժնում կան համերգանյութեր, հեռուստատեսային նկարահանումներ, եզակի ձայնագրություններ:

Комментарии

Популярные сообщения