Ազատագրական Պայքարի նախադրյալները:
XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:
Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները: Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր:
Ներքին նախադրյալների թվում կարևոր էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Այդ իշխանությունները, դիմագրավելով բազում արհավիրքների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:
Ժողովրդի մեջ առևտրա-արհեստավորական խավի զարգացումը հանգեցնում էր սոցիալական նոր շերտի՝ առևտրական բուրժուազիայի առաջացմանը: Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝ հովանավորելով հոգևոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:
Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:
Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ:
Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:

Комментарии
Отправить комментарий