Քաղաքականություն և Քաղաքական Համակարգ

Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
Քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։
Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար։
Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է։ Այն սովորաբար բաղդատում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգեր: Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի, որ ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին՝ ով պետք է իշխանություն ունենա, ինչպես պետք է կրոնական հարցերը կարգավորվեն և ինչ ազդեցություն պետք է ունենա կառավարումը ժողովրդի և տնտեսության վրա։

Комментарии

Популярные сообщения