«Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները»
Պետական տարածքն այն տարածությունն է, որտեղ բնակվում է տվյալ պետության բնակչությունը՝ ճանաչելով այդ պետության գերագույն իշխանությունը։ Տարածքը, որպես պետության հատկանիշ, անբաժանելի ու անձռնմխելի է, բացառիկ ու անօտարելի։
«Իշխանություն» և «Ինքնիշխանություն»
Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։
Պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական-իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ և արտաքին հարաբերություններում անկախությամբ։
Ժողովրդի ինքնիշխանությունը նրա՝ որպես իշխանություն աղբյուրի և կրողի գերակայությունն է, նրա իրավունքն է ինքնուրույն որոշել իր բախտը, անմիջականորեն կամ ներկայացուցչական մարմինների միջոցով մասնակցել իր պետական մարմինների կազմավորմանը, վերահսկել պետական գործունեությանը։

Комментарии

Популярные сообщения