Աշուն
Ահա և վերջացավ բոլորիս շատ սիրված ամառը։ Մեզ թվում է թե այդ ժամանակը արագ է անցնում, սակայն այն մենք ենք շտապեցնում՝ անընդհատ սպասելով ինչ- որ մի բանի։
Մարդկանց մի մասը
ուրախ է դիմավորում աշունը, մյուս մասը տխուր։ Աշունն ինքն հենց տխուր եղանակ է։ Քանի որ ես չեմ սիրում աշունը աշխատում եմ նաև շատ դուրս չգալ տանից։ Այլ հակառակը հավաքվել ընկերներով տանը դիտել ֆիլմեր և տաք սուրճ ըմպել։ Ճիշտ է ամեն եղանակի մեջ էլ կա գեղեցկություն։ Չեմ սիրում աշունը, որովհետև.. ուղղակի չեմ սիրում ցուրտը։ Այսքանից հետևություն ես չեմ սիրում նաև ձմեռը։
Գեղեցիկ է աշունն իր ամեն ինչով։ Հատկապես իր գույներով: Բազմերանգ գույներով տերևները մարդկանց ճանապարհն, փողոցները կարծես թե ավելի գեղեցիկ են դարձնում։
Հենց այդ տերևների շնորհիվ էլ աշնան տխրությունն ավելի քչանում է...
Комментарии
Отправить комментарий