Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին
1801 հունվարի 18–ի Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) թագավորությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ (Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին), դրանով իսկ Ռուսաստանի մաս դարձան նաև վրացական տիրապետության տակ հայտնված Արևելահայկական որոշ գավառներ՝ Լոռին և Ուտիքի ու Շիրակի մի մասը։ Գյուլիստանի (1813) պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արցախ, Սյունիք, Ուտիք, Փայտակարան անցան Ռուսաստանին։ Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Արևելյան Հայաստանի ևս մի մասը՝ Արարատյան դաշտ, Սևան, Կոտայք, Նիգ, Փամբակ, Վայք, Շարուր, Գողթն, Նախիջևան, անցնում է Ռուսական կայսրությանը։ Կես դար անց Ռուսաստանին են միանցվում նաև Կարսի մարզը և Բաթումի օկրուգը՝ պատմական հայկական գավառներ և գավառների մասեր՝ Վանանդ, Արևմտյան Շիրակ, Երասխաձոր–Արշարունիք, Աբեղյանք–Գաբեղյանք, Հավնունիք, Արևելյան Բասեն, Կող, Ջավախք, Մեծ Տայքի մի մաս՝ Ուղթիք–Օլթիով, Արևմտյան Գուգարք՝ Արտահանով և Արդվինով։
Комментарии
Отправить комментарий