կորոնավիրուս
Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրերին, գնում էի դպրոց, ամեն առավոտյան ժամը 7-ին արթնանում էի, որպեսզի պատրաստվեի սպասվող օրվան: Դասընթացներից հետո, որոնք անվերջ էին թվում՝ գնում էի ընկերներիս հետ զբոսնելու, քննարկելու մեր կեսօրը։ Ո՞վ կմտածեր, ի՞նչ կարող է փոխվել մեկ տարվա մեջ։ Եղանակը ինչպես հիմա է, այնպես էլ, այն ժամանակ էր հրաշալի։
Մեծ պլաններ էի կազմել 2020 թվականի համար։ Ցավոք կորոնավիրուսի պատճառով՝ նպատակներս, որոնք թեկուզ փոքր էին, իրականեցնել չեն ստացվում։ Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք ներառում են վիրուսներ, որոնք կարող են առաջացնել մի շարք հիվանդություններ մարդկանց մեջ`սովորական ցրտերից՝ վիրուսների, մինչև սուր ծանր ռեսպիրատոր համախտանիշ: Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի 380 դեպք։ Տանից դուրս գալը ուղղակի անհնար է։ Դասընթացները կատարում ենք օնլայն։ Տանը մնալը արդեն ձանձրալի է դառնում։ Շաբաթը մի քանի անգամ դուրս ենք գալիս գնումների։ Անկեղծ, կարոտել եմ քաղաքում զբոսնելը, մաքուր օդ շնչելը, կապույտ, պարզ, տեղ-տեղ ամպերով՝ երկնքին նայելը, որտեղ այնքան գաղտնիքներ են թաքնված։ Բնությունը այնքան գեղեցիկ և բազմաշերտ է, մանավանդ գարնանը: Նա մեզ շրջապատում է ամենուր, բայց հաճախ մենք չենք նկատում նրա գեղեցկությունը, անցնելով ամբողջ ժամանակ, ինչ-որ տեղ շտապելով՝ ընկղմված մեր գործերով ու մտահոգություններով, որոնք մեզ համար շատ կարևոր են թվում: Ճիշտ են ասում՝ գնահատում ենք այն ժամանակ, երբ կորցնում ենք։ Իրականում, բոլորիս թվում է կյանքը անվերջ է, մեր գործերը թողնում ենք ուրիշ օրերին, մտածում ենք ամեն ինչ կհասցնենք։ « Եթե ոչ այսօր, ուրեմն անպայման վաղը կտեսնվենք », վաղը կխոսենք, վաղը կդիտենք նկարները, վաղը կվերջացնեմ... Ամեն ինչը թողնում ենք վաղվան։ Ցավալի է, բայց փաստ։ Եվ հենց կորոնավիրուսը տվեց մեզ այդ մտածմունքները։
Առաջին շաբաթը, երբ հայտարարեցին դպրոցները փակել՝ կորոնավիրուսի պատճառով, բոլորս էինք ուրախացել, քանի որ չէինք սպասում, բայց շատ էինք ուզում տանը մնալ, հանգստանալ՝ առավոտները վայելելով ընտանիքի հետ։ Գրեթե ամբողջ շաբաթը անցկացրել ենք ֆիլմեր դիտելով, համեղ ուտելիքներ պատրաստելով։ Մեկ շաբաթը բավական էր հանգստանալու համար, իսկ վիրուսի մասին անգամ փոքր մտքեր չկային։ Եկավ հաջորդ շաբաթվա առաջին օրերը։ Երկուշաբթի։ Սովորական օր էր լի դասերով ու պարապմունքներով։ Երեքշաբթի։ Դասերի կեսը անցկացրել ենք դպրոցի տանիքին։ Արևը իր շողերը գցում էր հենց մեզ վրա, ու ճառագայթներով ջերմացնում։ Չորեքշաբթին անցավ աննկատ։ Երեկոյան արձանագրվեց Հայաստանում կորոնավիրուսի երեք դեպք։ Մայրս՝լինելով բժիշկ միանգամից արգելեց գնանք դպրոց։ Իսկ արդեն ուրբաթ օրը, դպրոցները պաշտոնապես փակվեցին։ Այսօր արդեն լրանում է մարտի 28-ը։ Մենք տանն ենք տասնհինգ օր։ Արտակարգ դրությունը տևելու է մինչև ապրիլի 16ը։ Բոլորս շատ մեծ հույսերով և ուժերով պայքարելու ենք այդ վիրուսի դեմ։
Կարծես, կորոնավիրուսը այն միակ դեպքերից է, որ միավորում, համախմբում է ժողովրդին՝աշխարհի տարբեր անկյուններից, թողնելով բոլորիս հեռու միմյանցից...
Комментарии
Отправить комментарий