Սոցիալիստական հասարակության ձևավորումը
- Ինչ է ՆԷՊ-ը, կարդալ վերլուծել նյութը բլոգում։
- Սոցիալիզմ
Սոցիալիզմ
Տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում էարտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողներիինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքականտեսություններով և շարժումներով: Հասարակական սեփականությունը կարող է լինելհանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն: Կա սոցիալիզմի տարբերտեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոի բոլորին, քանի որ հասարակականսեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։
Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինըհաշվարկվում է ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսականօրենքներից էական տարբերվում է: Ոչ շուկայական սոցիալիզմ նպատակն է հաղթահարել ոչարդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի ակումուլացիայով և եկամտայինհամակարգով։ Որպես տարբերություն շուկայական սոցիալիզմը հիմնված է գնագոյացման, շուկայի բաղադրեչների և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու ցանկության վրա, որպեսեկամտի աղբյուր օգտագործելով հասարարակն սեփականություն հանդիսացողընկերությունները և կապիտալի արդյունավետությունը բաժանվում է հասարակության միջև: Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը վերահսկվում է յուրաքանչյուր ընկերությանղեկավարության կողմից կամ հասարակական լայն զանգվածի կողմից:
Սոցիալիզմի քաղաքական գաղափարախոսության ծագման և զարգացման սկիզբըհամարվում է 19-րդ դարը։ Մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպելկարծիքների, որ սոցիալիզմի արմատները հասնում են Պլատոնի «Հանրապետություն» կամԹոմաս Մորի «Ուտոպիա» աշխատություններին։
«Ուտոպիան» (հունարեն ou+topos=անտեղի) նշում է տեղը, որը չունի գոյություն: ԱրդենՊլատոնը իր«Պետության» մեջ նկարագրում է կատարյալ քաղաք, որը տեղ չունի երկրի վրա: Մորի ստուգաբանական մոտեցումը կյանք է տալիս «ուտոպիա» տերմինին՝ ցույց տալով դրաանհրաժեշտությունը:
Ուտոպիայի մայրքաղաքն է Ամաուրոտոն (հունարեն amaurotos նշանակում է անհետացող): Ուտոպիայի հիմնական գետը կոչվում է Անիդրա (anhydrous=անջուր): Երկրի տիրակալը կոչվումէ Ադեմ (a+demos=անժողովուրդ):
Գիրքը կազմված է երկու մասից: Վեպի առաջին մասը նվիրված է Անգլիայի ժամանակակիցկարգին, իսկ երկրորդ մասը՝ Ուտոպիա կզղուն: Առաջին մասում նա մերկացնում էԱնգլիական կարգը՝ չարիք համարելով մասնավոր սեփականությունն ու չաշխատելը:
Նա նաև նշում է կառավարական վերին շերտի դաժանությունը հասարակ մարդկանցնկատմամբ: Իսկ երկրորդ մասում ներկայացնում է Ուտոպիա կզղու իդեալական կարգը, որտեղ չկա մասնավոր սեփականություն, մարդիկ ապրում են հանրային տներում և սնվում ենհանրային ճաշարաններում: Ուտոպիայում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են: Նրանք զբաղվում են տնտեսությամբ և արհեստագործությամբ: Նրանք չեն աշխատում ողջ օրըկամ հարկադրանքով, այլ 6 ժամ օրեկան, որպեսզի զվարճությունների ժամանակ մնա:
Ուտոպիայի բնակիչները խաղաղասեր են և հանդուժող կրոնի տարբեր ձևերի նկատմամբ: Ժլատությունը հաղթահարելու համար ուտոպիականները վերացնում են դրամը, իսկ դրա հետմիասին նաև սարսափն ու գիշերային անքնությունը:
Նրանք հավասար էին, աշխատում էին բոլորը, ուստի վեցօրյա աշխատանքը բավարարում էր: Այսպիսով, Մորն ստեղծում է իդեալական կարգ, որն ունի որոշակի համակարգեր՝կառավարական կարգ, կրթական համակարգ, որոնք հակադրվում են ժամանակիանգլիական կարգին:
Սրանով նա սկիզբ է դնում ուտոպիստական գրականությանը: Ուտոպիա բառը հորինել է հենցԹոմաս Մորը:
Սույն ուսումնասիրության մեջ, սոցիալիզմը դիտարկելու ենք որպես 19-րդ դարումազատականությանն ու պահպանողականությանը զուգահեռ ձևավորվող քաղաքականգաղափարախոսություն և անդրադառնալու ենք վերջինիս ծագմանն ու զարգացմանհիմնական ճանապարհին։
Սոցիալիզմը պատասխան արձագանք էր զարգացող կապիտալիստական Եվրոպայումստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին։ Ամենասկզբում սոցիալիզմն ուներարմատական, հեղափոխական և ուտոպիստական բնույթ՝ հետապնդելով շուկայականհարաբերությունների վրա հիմնված կապիտալիստական տնտեսական համակարգիվերացման և այն ընդհանուր սեփականության վրա հիմնված սոցիալիստականանդասակարգ հասարակարգով փոխարինելու։
Ի՞նչ է սոցիալիզմը և որո՞նք են վերջինիս բնութագրիչները.
Սոցիալիզմը քաղաքական գաղափարախոսություն է, որը ենթադրում է համայնավարությանև հանրային սեփականության հռչակման միջոցով հասնել սոցիալական արդարության, հավասարության և աշխատավորի ազատագրման։ Սոցիալիզմին բնորոշում և այլգաղափարախոսություններից առաձնացնում են հետևյալ փոխկապված գաղափարներն ուարժեքները․
• Համայնք և համայնավարություն
Համայնքը` հասարակությունը, և վերջինիս կոլեկտիվ աշխատանքն ու արտադրությունըկենտրոնական դերակատարում ունեն սոցիալիստական գաղափարախոսության համար՝ թե՛տնտեսական, թե՛ գաղափարախոսական իմաստներով։ Սոցիալիստները կարծում էին, որմարդու բնույթը փոփոխվող է՝ ելնելով սոցիալական կյանքի հանգամանքներից, ավելին՝անհատի գործողությունները սոցիալապես կանխորոշված են։ Իսկ մարդը՝ որպեսսոցիալական էակ, ի վիճակի է ապրել և հաղթահարել սոցիալական և տնտեսականխնդիրները՝ հիմնվելով համայնքի, այլ ոչ թե անհատի ջանքերի վրա։ Համայնավարությանգաղափարը սերտաճած է համայնքի` վերը նշված ընկալման հետ։ Համայնավարությունըենթադրում է, որ համայնքի հավաքական ջանքերը ունեն ավելի մեծ թե՛ պրակտիկ, թե՛բարոյական արժեք, իսկ ընդհանուրի շահը ավելի կարևոր է քան անհատի շահը։ Այնհասարակությունը, որը խրախուսում է անհատի եսասիրական, օգտածարավ վարքըանհեռանկար է։ Սա այն առանցքային գաղափարներից է, որտեղ սոցիալիստներըհակադրվում եմ ազատական կապիտալիստական ավանդույթին։
• Համագործակցություն և հավասարություն
Համայնավար հասարակության զարգացման շարժիչ ուժ սոցիալիստները համարում էինհամագործակցությունը` միասնական աշխատանքը ընդհանուր շահի համար՝ իտարբերություն ազատականների կողմից շրջանառվող մրցակցության գաղափարի։ Ըստսոցիալիստների՝ մրցակցությունը ծնում է ագրեսիա և օգտապաշտություն, իսկհամագործակցությունը մի կողմից նպաստում է փոխօգնության գաղափարի խթանմանը, իսկմյուս կողմից՝ տնտեսապես ավելի արդյունավետ է։ Եթե կապիտալասիտական համակարգըառաջարկում է աշխատանքի նյութական պարգևատրում, ապա սոցիալիստները կարծումէին, որ այն պետք էլ լինի բարոյական։ Իհարկե, սոցիալիստները չեն հերքում նյութականբարիքի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճ գրանցելու ու բարիքի հավասար բաշխումնապահովելու տեսանկյունից։
Համագործակցության արդյունքում արտադրված բարիքի բաշխումն էլ պետք է տեղի ունենաըստ կարիքի։ Այս գաղափարը Կ. Մարքսն արտահայտել է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուրից՝ըստ նրա կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ նրա կարիքի»:
Հավասարությունն, իր հերթին, սոցիալական կայունության և համախմբվածության երաշխիքնէ, սակայն սոցիալիստները հեռու էին այն ընկալումից, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար։Վերջիններս կարծում էին, որ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունըձևավորվում է ավելի շատ հասարակության կողմից անհավասար վերաբերմունքիարժանանալու՝ նյութական բարիքի անհավասար բաշխման արդյունքում, այլ ոչ թե բնատուրընդունակությունների։ Սոցիալիստների համար սոցիալական հավասարության գաղափարըֆունդամենտալ արժեք է։
Եթե մարքսիստ–կոմունիստները ձգտում են սոցիալական բացարձակ հավասարության՝համայնավարական արտադրության միջոցով, ապա սոցիալ–ժողովրդավարները՝հնարավորությունների հավասարությանը։
• Անդասակարգ հասարակություն
Դասակարգերը հասարակության մեջ նմանատիպ սոցիալական և տնտեսական ռեսուրստնօրինող խմբերն են։ Անդասակարգ հասարակությունը՝ շահագործող և շահագործվողդասակարգերի բացակայությունը, սոցիալիզմի նպատակներից մեկն էր։ 1848 թվականինհրատարակված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»աշխատությունումառաջարկվում է հասնել անդասակարգ հասարակության հետևյալ եղանակով՝ «Եթեաշխատավորությունը բուրժուազիայի դեմ պայքարում միանա մեկ միասնական դասակարգիմեջ, հեղափոխության միջոցով իրեն վերածի իշխող դասկարգի և որպես իշխող դասակարգոչնչացնի հին արտադրական հարաբերությունները, ապա վերջինիս հետ մեկտեղ կվերացնիհասարակության մեջ դասակարգերի գոյությունը՝ ներառյալ սեփական իշխանությունը՝որպես դասակարգի»: Երբ 20-րդ դարի կեսերից աշխատավորությունը իր դասականարդյունաբերական իմաստով դադարեց գոյություն ունենալ, և տեղի էր ունենումապաարդյունաբերացման գործընթաց, անդասակարգ հասարակության գաղափարը՝ որպեսսոցիալիզմի հիմնարար արժեքներից մեկը, սկսեց ձևափոխվել։
• Հանրային սեփականություն
Սոցիալիստները պնդում էին, որ մասնավոր սեփականությունն անհավասարության գլխավորաղբյուրն է, հետևաբար՝ այն պետք է փոխարինվի հանրային, ընդհանուր սեփականությամբ։Մասնավոր սեփականությունը անընդունելի էր սոցիալիստների համար մի քանիհիմնավորումներով՝ նախ այն անարդար է, ապա՝ բարոյապես սխալ, սրան էլ ավելանում էկոնֆլիկտածին, հասարակությունը պառակտող բնութագրիչը։
Комментарии
Отправить комментарий