К основному контенту

Աղմկոտ լռություն

Աղմկոտ լռություն

Ծափահարությունները Շերոն Դրեյփերին են ուղղված՝ «Նյու Յորք թայմսի» բեսթսելեր դարձած «Աղմկոտ լռություն» վեպի հեղինակին: Նա Հայաստանում է գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առթիվ: Այստեղ է նաև գրքի շապիկի վրա պատկերված ձուկը, որը խորհրդանշում է աղմուկն ու լռությունը:


Մելոդին գրքի հերոսուհին է: Տասնամյա մի աղջիկ, որը չի կարողանում քայլել և խոսել, բայց ունի կամք, վճռականություն, խելք և սուր միտք: Շերոն Դրեյփերն ընդգծում է, Մելոդիին չպետք է խղճալ: Գրքի նպատակն այլ է:


«Աղմկոտ լռությունը» տասնմեկամյա մի աղջնակի՝ Մելոդիի մասին է, ով մեծ ուժի ու վճռականության տեր երեխա է:
Այս գիրքը պատմում է մի աղջկա մասին, ով չի կարող խոսել, չի կարող քայլել, բայց նա ոչ միայն շատ խելացի է, այլ նաև լի է սիրով: Նա պայքարում է հասկացված լինելու համար: Հանդիպում է տարբեր դժվարությունների՝ անվասայլակների համար չնախատեսված շենքեր, իրեն ծաղրող դասընկերներ, նա իր մեջ գտնում է ուժ, որի մասին ինքն էլ չգիտեր»,- պատմում է Շերոն Դրեյփերը, նաև կարդում հատված գրքից, որտեղ գրքի հերոսուհին խոսում է իր վարդագույն սայլակի ու չհասկացված լինելու մասին, երբ սայլակի վարդագույն լինելը ոչինչ չի փոխում, դա ընդամենը գույն է դառնում լուռ աշխարհում, որում գտնվում է Մելոդին:

 Գիրքն անգլերեն վերնագրված է «Out of My Mind»` «Իմ մտքից դուրս», իսկ հայերեն տարբերակում թարգմանիչ Արմենուհի Ավագյանը գերադասել է «Աղմկոտ լռություն» վերնագիրը, որովհետև նման երեխայի և իրեն շրջապատողների մեջ աղմուկ կա, ինչպես նաև՝ չասված խոսքեր, իսկ ընդհանուր առմամբ լռություն է, որովհետև խոսել չի կարող, որովհետև երբեմն անհանդուրժող հայացքներ են նետում իրեն, խղճում ու լռում, իսկ նա չի կարող պատասխանել:

 «Մելոդիի նման հազարավոր երեխաներ կան ողջ աշխարհում, և նրանք պետք է լիարժեք ապրեն հասարակության մեջ»,- համոզված է գրքի հեղինակը:

 Հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչել գրելու այս պատմությունը ու արդյոք ունի նման աղջիկ, Շ. Դրեյփերն պատասխանեց․ «Եվ այո, և ոչ: Մելոդին ընդհանուր մարմնավորումն է բոլոր այն երեխաների, ովքեր չեն կարողանում խոսել, քայլել, լսել: Մելոդիի կերպարը ի հայտ է եկել, քանի որ ինքս մեծացնում եմ զարգացման որոշակի առանձնահատկություններ ունեցող երեխա, բայց գրքի հերոսուհին իմ դուստրը չէ, գեղարվեստական կերպար է: Ցանկանում եմ, որ նրան ընդունեք որպես անհատականություն, ոչ թե հաշմանդամություն ունեցող անձ»:



Հենց վերնագիրն իմ մեջ ստեղծեց հետաքրքրություն կարդալու այն: Գիրքը շատ հետաքրքիր և այնքան լավն էր: Երևի թե ամենալավ գիքն է մեր ժամանակների համար: Ինչպես նշեցի վերևում՝ գիրքն մեծ հաջողությունների է հասել: Բավականին ռեալ կյանքի մասին էր այն: Կարդալուց նկատեցի, որ շատ գույների մասին խոսք է գնում: Մեկ խոսքով՝ խորհուրդ եմ տալիս կարդալ:) 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Օշականի հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Այսօր մեր դպրոց հյուր էին եկել Օշականից սովորողներ։ Գրեթե ամբողջ օրը եղել ենք նրանց հետ։ Փոքր 24 հոգանոց խմբի հետ միասին շրջեցինք մայր դպրոցում։ Ծանոթացանք նրանց հետ և ծանոթացրինք ուսուցիչների,  սովորողների հետ։Նրանք շատ տպավորված էին։ Կողքից տեսնելով մեր ուսուցիչներին, ևս մեկ անգամ հիանում էի։ Սիրում եմ մեր դպրոցը։
Բոլորը ուշադիր լսում էին յուրաքանչյուր ուսուցչի։ Ես շատ հավանեցի մեր այսօրվա հյուրերին։ Նրանք ազատ էին և հասցրեցինք նաև մոտիկանալ միմյանց հետ։ Արդեն որոշում ենք երբ

instafriends

Internet is a great invention. It has changed the lives of nearly all people on our planet. Many things have become easier and can be done from the comfort of your own home. For example, people nowadays can order a takeaway food, they can buy clothes online, and they can even work online. Internet is a global world network, which has united people from different countries and of different backgrounds. Thanks to this network, we can chat with friends, meet new people and connect to our distant relatives via video calls. It is very important to have devoted friends in our modern life because each of us has some problems in life and friends can always help you to overcome these difficulties. Some people prefer to have friends from real world; others consider that friends from the virtual world are better. But I agree with those people who think that friends from real world are much better. At the age of 14, I first signed up on instagram. I collected followers, posted pictures, well, like e…