Միջազգային օլիմպիական կոմիտե
Ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕՄ) ներկայացնում է միջազգային օլիմպիական շարժման մասնակից երկրի կազմակերպություն: Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը տվյալ երկրում: Երկրին թույլատրվում է մասնակցել միայն այդ Օլիմպիական խաղերին, եթե այդ երկրի ԱՕԿ-ն պաշտոնապես ճանաչված է Միջազգային օլիմպիական կոմիտեիկողմից (ՄՕԿ): ԱՕԿ-ն պաշտոնապես կարող է ճանաչվել, եթե այն ներառում է Օլիմպիական սպորտաձևերիազգային հինգ ֆեդերացիաներ, որոնք հանդիսանում են միջազգային սպորտային ֆեդերացիաների անդամներ: Յուրաքանչյուր ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացված է իր համապատասխան մայրցամաքում Ազգային օլիմպիական կոմիտեների միությունում (ԱՕԿՄ).
Միջազգային օլիմպիական կոմիտե(ՄՕԿ) (ֆր.՝ Comité international olympique, CIO), օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Մտեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի (1863-1937) նախաձեռնությամբ։ ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։ Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանիներկայացուցիչ Դ․ Վիկելասը։ Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։ ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների և այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։ 1980թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։ Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։ ՄՕԿ-ի գերագույն օրգանը սեսիան է (անդամների ընդհանուր ժողովը), որը հրավիրվում է տարեկան մեկ, իսկ օլիմպիական տարում՝ 2 անգամ (ամառային և ձմեռային օլիմպիադաների նախօրյակին)։ Սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում օլիմպիական շարժման ղեկավարումը իրականացնում է գործադիր կոմիտեն, որն ընտրվում է ՄՕԿ-ի անդամների կազմից։ Գործկոմի մեջ մտնում են նախագահը (ընտրվում է 8 տարին մեկ), 3 փոխնախագահ և 5 անդամ, որոնք ընտրվում են 4 տարին մեկ։ ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոգանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980թվականից, Իսպանիա)։
Աղբյուր։ https://hy.m.wikipedia.org/wiki/Միջազգային_օլիմպիական_կոմիտե
Սովորողներ
Հասմիկ Պողոսյան՝ https://hasmikpoghosyan444.blogspot.com/?m=1
Մանե Գյոզալյան՝ https://manegyozalian.wordpress.com/
Էրիկ Թովմասյան՝ https://eriktovmasyan96.wordpress.com/

Комментарии
Отправить комментарий