ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍ-ՏՂԵՐՔԸ։ Ռաֆայել Գևորգյան
Ես Ռաֆայել Արսենի Գևորգյանն եմ , 21 տարեկան։ Ծնունդով Կոտայքի մարզի , Աբովյան քաղաքից եմ , սակայն ապրում եմ Երևանում։ Ծառայության անցել եմ 2019 թվ .- ի հունվարի 24- ին , Մադաղիսի զորամասում։ Ծառայությունս մինչև պատերազմ անցել է թե՛ լավ , թե՛ վատ, թե՛ հեշտ ու թե՛ դժվար օրերով։ Սեպտեմբերի 1- ին պապիկս մահացավ , ու ես տուն գնացի ։ Վերադարձա զորամաս ամսի 8- ին , և չէր անցել 20 օր , ինչ սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ մարտական հերթապահության էինք Թալիշի դիրքերքում։ Գեղեցիկ առավոտներից մեկն էր այնտեղ , ժամը ...