ԼՈՒՅՍԻ ԵՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ։ #3 Դանիել Դանիելյան
Դանիել Դանիելյան Արայի (2000թ.- 2020թ.) Ծնվել է 2000 թվ.-ի օգոստոսի 18-ին, Երևանում։
Սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան, թիվ 191 հիմն. դպրոցում, ավարտել է ԳալուստԳյուլբենկյանի անվան, թիվ 190 ավագ դպրոցը։Արվեստն էր իր տեղը։ Դանիելը սիրում էր բեմը, դերասանական խաղը, դիմախաղերը նրա տարերքն էր։ Մասնակցել էր դերասանական դասընթացների «Գլոբ պրոգրես» պրոդյուսերական կենտրոնում։ Նկարահանվել էր տարբեր սիթքոմներում։ Որոշել էր ծառայությունից հետո ավելի զարգացնել իր տաղանդները և բարձրագույն կրթություն ստանար։ Դանիելը դրական բնավորություն ուներ։ Ամեն տեղ սիրում էր տարբերվել իր ոճով ու մտածելակերպով ։
Շուտ էր ճանաչում մարդկանց տեսակը։ Շատ զսպված էր։ Ինչքան դժվար իրավիճակում էլ հայտնվեր, հաղթահարում էր ու ինքնուրույն փորձում լուծումներ գտնել։
Իր տեսակով Դանիելը լույս էր։ Շատերի համար օրինակ էր ծառայում իր վարքագծով։
Մասնագիտությամբ վիդեո մոնտաժիստ էր և ֆոտոմոդել։
2019 թվ.-ին զորակոչը սկսվեց, և հունվարի 9-ին Դանիելը զորակոչվեց բանակ։ Արցախ գնալուց առաջ քրոջը տեսազանգով ասել էր.
- Սուս ջան ամեն ինչ լավ ա, Ղարաբաղ եմ քաշել, ձեզ լավ կնայեք։
Ծառայության անցավ Մադաղիսում, 6 ամիս անց տեղափոխվեց ամենադիտարկվող վայրերից մեկը՝ Թալիշ։
Սեպտեմբերի 27-ն էր։ Վաղ առավոտ զանգել էր մայրիկին։ Խոսում էր այնպես կարծես ոչինչ չէր սկսվել։ Զանգից հետո տանեցիները հանպատրաստից իմացան՝ պատերազմ էր սկսվել։
Պատերազմի առաջին օրերին, 82մմ մինամյոտով, 60 և ավելի հարված է ուղղել թշնամու կողմ, որպեսզի կարողանար կանխել թշնամու առաջխաղացումը՝ մինչ իր մարտական ընկերներին կկարողանային դուրս բերել։ 3 օր շրջափակման մեջ են եղել։ Դուրս գալուց՝ զանգել էր տուն և ուրախ հայտնել, որ ողջ էր մնացել։ 80 կմ վազելով, փրկվել էին շրջափակումից և հասել եղնիկների անտառներ։ Մոտ մեկ շաբաթ այնտեղ են եղել ՝առանց հաց ու ջրի։
Ընթացքում կարողացել են կապ ստեղծել և հայտնել իրենց վայրի մասին։ Երբ նրանց գտան՝ ավելի ապահով վայր տեղափոխվեցին։
Հոկտեմբերի 13-ն էր։
Վաղ առավոտյան զանգել էր մորն ու ասել, որ տանում են հին վայրը Մադաղիսը՝ հետ գրավելու։ Ասել էր, եթե չզանգեր՝ չանհանգստանան տանեցիները հանկարծ։
Իսկ նախորդ օրը, քրոջ հետ խոսելիս խոստացել էր, որ վերադառնալու է անպայման։ Չզանգեց ամսի 13-ից հետո։

Քրոջ նվիրած տետրն ավելի շուտ թակեց տան դուռը։ Հողոտ ու փոշոտ, հասավ մոր ձեռքերի մեջ։
Իսկ Դանիելին գտան զոհվելուց 20 օր հետո՝ հետախույզի օգնությամբ։
Դանիելի մայրը՝ Նաիրան պատմում էր, որ երազ էր տեսել, ամսի 13ի նախորդ գիշերը։ Տեսել էր, թե ինչպես է որդին հրթիռակոծությունից զոհվել.
Իսկ Դանիելին գտան զոհվելուց 20 օր հետո՝ հետախույզի օգնությամբ։
Դանիելի մայրը՝ Նաիրան պատմում էր, որ երազ էր տեսել, ամսի 13ի նախորդ գիշերը։ Տեսել էր, թե ինչպես է որդին հրթիռակոծությունից զոհվել.
- Երազիս տեսա, թե ինքն ինչպես է զոհվել, որ մասում, ինչ դիրքով, ինչի հետևանքով, և երբ հետախույզին այդ ամենը պատմեցի, նա զարմացավ, թե որտեղի՞ց ես այդ ամենը գիտեմ.- պատմում է Դանիելի մայրը։
Դանիելն արժանացել է «հայոց բանակի գերազանցիկ», «լավագույն զինվոր -մարտիկ», «քաջարի մարտիկ», «արիության մեդալ» շքանշաններին։
Հոկտեմբերի 13-ին, Մադաղիս- Մարտակերտ միջանկյալ դիրքում տեղի ունեցող թեժ մարտերի հռթիրակոծությունից Դանիել Դանիելյանը հերոսաբար ընկնում է՝ թողնելով իր հզոր անունը, դրական հուշերն ու սերն ընտանիքին։
Հոկտեմբերի 13-ին, Մադաղիս- Մարտակերտ միջանկյալ դիրքում տեղի ունեցող թեժ մարտերի հռթիրակոծությունից Դանիել Դանիելյանը հերոսաբար ընկնում է՝ թողնելով իր հզոր անունը, դրական հուշերն ու սերն ընտանիքին։
Комментарии
Отправить комментарий