Կենաց մահու կռիվ։ 44 օր
2020 թվ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, թշնամու՝ Ադրբեջանի կողմից սկսվել են օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակումներ։ Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որոնք ուղղված են եղել Ստեփանակերտի և հարակից շրջանների վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։
Երևանցիներիս համար՝ լարված օրվա սկիզբ, արցախցիների համար՝ սովորական առավոտ։
Օր առաջին։ Արցախի բնակչությանը կոչ արվեց պարսպարվել և պահպանել հանգստությունը։ Սա սկիզբ էր կենաց մահու կռվի։ Ընդունեցինք այն ազգով՝ վստահ էինք առաջնագծում կանգնած հերոս-տղերքի ուժի վրա։ Սա ֆիլմ չէր, և ո՛չ էլ գիրք, սա պատմություն էր հերոս-տղերքի 44 օրվա տարած հոյակապ մարտերի մասին։
Նույն օրը ժամը 17:40 ի սահմաններում ունեինք արդեն Ադրբեջանական խոցված տեխնիկայից 4 ռազմական ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, 10 տապկ և ՀՄՄ։
Ավելի ուշ՝ երեկոյան, Ախուրյանի առաջին կամավորական խումբը շարժվեց դեպի Արցախ։ Մեջբերում անեմ Գարեգին Նժդեհի խոսքերը՝ Երբ ազգը դառնում է բանակ, նրան հնարավոր չէ հաղթել... Այս կարգախոսով ենք շարժվել բոլորս։
«Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանական խոցված ուղղաթիռներից մեկը»
Մովսես գյուղի քահանա տեր Աբելն ասել է. - Նայեցի զինվորների աչքերին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն։
Ունեինք նաև կորցրած դիրքեր, վիրավորներ և զոհեր, քանի որ մեր դեմ կռվում էր նաևԹուրքիան՝ ասել էր Արցախի նախագահ, Արայիկ հարությունյանը։
Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ վերականգնելով կորցրած դիրքերը։ Հայկական զինուժը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել և ազատագրել «Լելե Թեփե» բարձունքը։ Նաև այդ օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել պսակադրություն, իսկ Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, ում կոչել են՝ Մոնթե։
Կռվում էինք ազգովի մե՛ր տարածքների, մե՛ր հայրենիքի համար և միշտ ենք պայքարելու, ու պատասխան են տալու թե՛ բոլոր թշնամիները, և թե՛ դավաճանները։
Քաղաքացիներով օգնում էինք զինվորներին դիմակ կրելով և պահպանելով համաճարակային կանոնները։ Վիրուսը կար, իսկ տղերքն առողջ պետք է լինեին։
Պայքարում էին զինվորները, բժիշկները, բոլորս։
«Այս կինը համբուրեց իր երկու անչափահաս երեխաներին, մորը ու գնաց առաջնագիծ»։
Կեցցե՛ հայ ժողովուրդը...
Օր երրորդ։ Գարիկ Ազատյանը թշնամու երկու տանկ էր խոցել, վիրավոր էր, բայց խոսելիս ասեց այնքան ուրախ էր, անգամ վերքերի մասին մոռացել էր։ Մարատ Պետրոսյանը խոցել էր թշնամու 5 տանկ։ Հաղթելու էինք։ Բոլորով սկսեցինք հավաքել ու սահման ուղարկել առաջին անհրաժեշտ պարագաները, կազմակերպվեց դրամահավաքներ, միացան մեզ Ամերիկայի հայությունը։
Գիտեք, հետևելով բոլոր լրատվական միջոցներին, պաշտոնական էջերին՝ ապշում էի ուղղակի։ Երբեք հայը հային այդքան չէր սիրել, ինչքան այդ օրերին էր սիրում։ Բոլորիս նպատակը մեկն էր՝ արդարություն, հայը պետք է ապրեր իր հայրենի, հայկական հողում։ Ամեն պահի պատրաստ էինք, եթե մեզ էլ կանչեին գնալու էինք։
Комментарии
Отправить комментарий