Կենաց մահու կռիվ։ 44 օր

2020 թվսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյանթշնամու՝ Ադրբեջանի կողմից սկսվել են օդայինհրթիռահրետանային և ցամաքային հարձակումներ։ Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմորոնք ուղղված են եղել Ստեփանակերտի և հարակից շրջանների վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ 

Երևանցիներիս համար՝ լարված օրվա սկիզբարցախցիների համար՝ սովորական առավոտ։ 



Օր առաջին։ Արցախի բնակչությանը կոչ արվեց պարսպարվել և պահպանել հանգստությունը։ Սա սկիզբ էր կենաց մահու կռվի։ Ընդունեցինք այն ազգով՝  վստահ էինք առաջնագծում կանգնած հերոս-տղերքի ուժի վրա։ Սա ֆիլմ չէրև ո՛չ էլ գիրքսա պատմություն էր հերոս-տղերքի 44 օրվա տարած հոյակապ մարտերի մասին։ 

Նույն օրը ժամը 17:40 ի սահմաններում ունեինք արդեն Ադրբեջանական խոցված տեխնիկայից 4 ռազմական ուղղաթիռ, 16 անօդաչու թռչող սարք, 10 տապկ և ՀՄՄ։ 



Ավելի ուշ՝ երեկոյանԱխուրյանի առաջին կամավորական խումբը շարժվեց դեպի Արցախ։ Մեջբերում անեմ Գարեգին Նժդեհի խոսքերը՝ Երբ ազգը դառնում է բանակնրան հնարավոր չէ հաղթել... Այս կարգախոսով ենք շարժվել բոլորս։ 

 

«Սեպտեմբերի 27-ինԱդրբեջանական խոցված ուղղաթիռներից մեկը»




Մովսես գյուղի քահանա տեր Աբելն ասել է. - Նայեցի զինվորների աչքերին և հասկացաոր նրանք ավելի շատ են սիրում հայրենիքըքան ես հավատում եմ Աստծուն։

Ունեինք նաև կորցրած դիրքերվիրավորներ և զոհերքանի որ մեր դեմ կռվում էր նաևԹուրքիան՝ ասել էր Արցախի նախագահԱրայիկ հարությունյանը։ 


Օր երկրորդ՝ Սեպտեմբերի 28: ՀՀ ոստիկաները և ևս մեկ կամավորականների խումբ մեկնեցին Արցախ՝ սահմանը պաշտպանելու։ 



Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ վերականգնելով կորցրած դիրքերը։ Հայկական զինուժը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել և ազատագրել «Լելե Թեփե» բարձունքը։ Նաև այդ օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել պսակադրությունիսկ Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնելում կոչել են՝ Մոնթե։ 



«Ապաստարանում։ ՍտեփանակերտԱրցախ»







Կռվում էինք ազգովի մե՛ր տարածքներիմե՛ր հայրենիքի համար և միշտ ենք պայքարելուու պատասխան են տալու թե՛ բոլոր թշնամիներըև թե՛ դավաճանները։ 

Քաղաքացիներով օգնում էինք զինվորներին դիմակ կրելով և պահպանելով համաճարակային կանոնները։ Վիրուսը կարիսկ տղերքն առողջ պետք է լինեին։ 

Պայքարում էին զինվորներըբժիշկներըբոլորս։



«Այս կինը համբուրեց իր երկու անչափահաս երեխաներինմորը ու գնաց առաջնագիծ»։ 

Կեցցե՛ հայ ժողովուրդը...


Օր երրորդ։ Գարիկ Ազատյանը թշնամու երկու տանկ էր խոցելվիրավոր էրբայց խոսելիս ասեց այնքան ուրախ էրանգամ վերքերի մասին մոռացել էր։ Մարատ Պետրոսյանը խոցել էր թշնամու 5 տանկ։ Հաղթելու էինք։ Բոլորով սկսեցինք հավաքել ու սահման ուղարկել առաջին անհրաժեշտ պարագաներըկազմակերպվեց դրամահավաքներմիացան մեզ Ամերիկայի հայությունը։



















Վրաստանը արգելափակեց դեպի Հայաստան եկող Ռուսաստանից գնված ռազմական տեխնիկանայն մեզ հասնում էր Իրանի տարածքով։ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկա էր մատակարարում Վրաստանի տարածքով։ Այդ հիման վրա Ախալքալաքցիները փակել էին վրաց-թուրքական սահմանը։ Եթե Ջավախքից չէր կարող Հայաստան բեռնատար գնալուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չէր մտնելու։ 


Գիտեքհետևելով բոլոր լրատվական միջոցներինպաշտոնական էջերին՝ ապշում էի ուղղակի։ Երբեք հայը հային այդքան չէր սիրելինչքան այդ օրերին էր սիրում։ Բոլորիս նպատակը մեկն էր՝ արդարությունհայը պետք է ապրեր իր հայրենիհայկական հողում։ Ամեն պահի պատրաստ էինքեթե մեզ էլ կանչեին գնալու էինք։ 





Комментарии

Популярные сообщения