Փոլ ՄաքՔարթնի

IMG_0134.jpeg
Սըր Ջեյմս Փոլ ՄաքՔարթնի (անգլ.՝ Sir James Paul McCartney, ծնվ. 1942 թ. Հունիսի 18-ին), անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles-ի հիմնադիրներից մեկը։ Ջոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ ՄաքՔարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 միլիոն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։
Ջիմ ՄաքՔարթնին չէր ցանկանում բաց թողնել որդուն, սակայն ստիպված էր համաձայնվել, երբ Փոլը հայտարարեց, որ օրական աշխատելու է 10 շիլինգ. փաստը հոր համար ընդունելի էր` պատերազմից հետո մեծ ծախսերի պատճառով[3]: Համբուրգում, որտեղ The Beatles-ը հայտնվում է անտրեպրենյոր Բրունո Կոշմիդերա (նախկինում կրկեսի ծաղրածու) խնամակալության տակ, Փոլը ինքնուրույն երաժշտից դառնում է պրոֆեսիոնալ. համարվում է, որ 800 ժամերը, որ խումբը անցկացրեց քաղաք երեք ակումբների բեմում, The Beatles-ին բերեց համաշխարհային ճանաչում[10]: Առաջինը խմբին որպես բնակիչ ընդունեց Indra-ն։ Պայմանները սարսափելի էին. երաժիշտները տեղավորվում էին լքված կինոթատրոններում, լվացվում էին զուգարաններում։ Սակայն շաբաթական յոթ օր ելույթները և խիստ գրաֆիկը նրանց կարիերայի մեջ մեծ դպրոցի դեր կատարեցին։ Բացի այդ,- «Մենք միշտ ցանկանում էինք գրավել անցորդների ուշադրությունը. դա իր դերի մեջ փորձ էր. ինչպես գրավել նրանց ուշադրությունը, ովքեր չեն ուզում քեզ տեսնել»,- հիշել է Փոլը։ Այնուհետև խումբը տեղափոխվում է Kaiserkeller. այստեղ աշխատանքի գրաֆիկն ավելի լավ էր (մեկ ժամ նվագ, մեկ ժամ հանգիստ` Rory Storm and the Hurricanes հետ փոխարինվելով), սակայն երաժիշտներին սկսեցին ատել տեղի երաժիշտները և ռոքերները։ Այսպիսով, «բիթլներին» պաշտպանեց լեգենդար գանգստեր Հյորստ Ֆաշերը իր թիմի հետ. «Ամենազարմանալին մեզ համար այն էր, երբ մենք սկսեցինք ճանաչել այդ մարդկանց (իսկ նրանց մենք ճանաչեցինք շատ լավ), այն, որ նրանք մեզ իսկապես սիրեցին պարզապես ինչպես եղբայրների»: Փոլի խոսքերով նրանք գրեթե լացում էին երբ եկավ բաժանման պահը։

Կոշմիդերայի մոտ աշխատանքը ավարտվեց այն ժամանակ երբ խումբը տեղափոխվեց աշխատելու Top Ten ակումբում[11]: Սա տեղի ունեցավ ի շնորհիվ ՄաքՔարթնիի, ով մեծ տպավորություն թողեց ակումբի ղեկավարների վրա։ Վերջին հաշվով, խումբը Լիվերպուլ վերադարձավ նույնպես Փոլի շնորհիվ, ով Փիթ Բեստի հետ կրակի էին տվել սենյակը։ Բրունո Կոշմիդերը նրանց ոստիկանություն էր գցել, որտեղ տղաները մնացել էին 3 ժամ, ինչից հետո էլ արտաքսվել էին։ 1960 թվականի դեկտեմբերին Beatles-ը սկսում է ելույթ ունենալ Լիվերպուլում, իսկ դեկտեմբերի 27-ի համերգը Litherland Town Hall-ում համարվում է շրջադարձային նրանց կարիերայի մեջ։ Փոլ ՄաքՔարթնին այստեղ ցնցել էր հանդիսատեսին իր ելույթով «Long Tall Sally» երգի կատարման ժամանակ։ 1961 թվականի մարտի 21-ին Փոլը The Beatles-ի հետ հանդես եկավ առաջին մենահամերգով լիվերպուլյան Cavern ակումբում։ Հասկանալով, որ մրցակիները երգում են այն երգերը ինչ որ նրանք, Փոլը Ջոնին առաջարկում է աշխատել օրիգինալ նյութի վրա։ 1961 թվականի ապրիլին խումբը վերադառնում է Համբուրգ և այստեղ կատարում է իր առաջին ձայնագրությւոնը. «My Bonnie»-ն Թոնի Շերիդանի հետ։ Մինչ 1961 թվականը Փոլը, ինչպես նաև Ջոնը նվագել են ռիթմ-կիթառի վրա, իսկ բաս-կիթառ նվագել է այն ժամանակ, երբ Ստյուարտ Սատկլիֆը չի կարողացել բեմ բարձրանալ։ Հիմնական բաս-կիթառիստ Փոլը դարձել է միայն 1961 թվականի ամռանը, երբ համբուրգյան պայմանագրի ավարտով Սատկլիֆը լքեց խումբը։ Ասում են սրա պատճառը եղել է մի համբուրգյան համերգի ժամանակ տեղի ունեցած դեպքի պատճառով. «...Ստյուն հանեց բաս-կիթառը, դրեց գետնին և հարձակվեց Փոլի վրա և նրանք սկսեցին կռվել հենց բեմի վրա»[12]: «Ստեղծվել է մի միտք, թե ես Ստյուին հանել եմ խմբից, որովհետև ցանկանում էի տիրանալ նրա բաս-կիթառին: Մոռացեք: Ոչ ոք չի երազում նվագել բաս. ամեն դեպքում այն ժամանակ ես չէի երազում: Բաս-կիթառը այն է, ինչով կանգնում է գեր տղաները բեմի խորքում...»,- ասել է Փոլը։ Ինչ էլ որ պատահած լինի հենց այս պահից Փոլը դարձավ բաս-կիթառիստ` ստանալով Ստյուարտի կիթառը` Hofner 500/5-ը։ Ավելի ուշ, 1962 թվականին, նա վերցնում է Hofner 500/1-ը, որը նախորդից էժան չէր[13]:

Комментарии

Популярные сообщения