Աթեիզմ

Աթեիզմ (հին հուն․՝ θεος՝ «աստծո մերժում»[1], «անաստվածություն», բաղկացած է՝ «» - «առանց» և «θεός» - «Աստված» մասերից[2]), լայն իմաստով՝ հավատում աստվածների գոյության մերժումն է[3], նեղ իմաստով՝ համոզմունք, ըստ որի աստվածներ գոյություն չունեն[4]։ Ամենալայն իմաստով աթեիզմը բացառում է հավատը գոյություն ունեցող առնվազն մեկ աստծո նկատմամբ[5][6][7]։ Այն հակադրվում է թեիզմին[8][9], որը ենթադրում է գոնե մեկ աստծո գոյություն[9][10]։ Աթեիզմը հաճախ հավաքականորեն ընկալվում է նաև որպես ընդհանրապես երկրային գերբնականի բացակայությունը, օրինակ՝ աստվածների, ոգիների, այլ վերացական երևույթների և ուժերի, հետմահու կյանքի և այլնի[5]։ Կրոնի տեսանկյունից աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնը՝ որպես հավատ դեպի գերբնականը[11]։
Աթեիզմին բնորոշ է բնական աշխարհի (բնության)[12] բավարար լինելու և բոլոր կրոնների[12], դրանց սկզբունքների մարդկային (ոչ գերբնական) ծագման համոզմունքները։
Իրենց աթեիստ համարող շատ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում բոլոր գերբնական էակներին, երևույթներին և ուժերին՝ մատնացույց անելով դրանց էմպիրիկ ծագման ապացույցների բացակայությունը։ Մյուսները փաստարկներ են բերում հօգուտ աթեիզմը՝ հիմնվելով փիլիսոփայության, սոցիոլոգիայի և պատմության։ Աթեիստների մեծ մասը կողմնակից է աշխարհիկ փիլիսոփայությանը, ինչպիսիք են մարդասիրությունը[13] և նատուրալիզմը[14]։ Չկա ոչ մի այնպիսի գաղափարախոսություն կամ բարքի օրինակ, որը տարածված է բոլոր աթեիստների մոտ[15]։
«Աթեիզմ» տերմինը ի հայտ է եկել որպես նվաստացուցիչ մակդիր, որը կիրառվում էր բնութագրելու համար այն անձին կամ գիտությանը, որը սահմանված կրոնի հետ հակամարտության մեջ էր գտնվում[16]։ Միայն ավելի ուշ է այն սկսել օգտագործվել որպես հստակ փիլիսոփայական դիրքորոշում։ Համոզմունքների, մտքի և խղճի ազատության, գիտական թերահավատության և կրոնի քննադատության ուժեղացման հետ միասին այս տերմինը սկսեց ձեռք բերել ավելի կոնկրետ իմաստ և աթեիստների կողմից օգտագործվել որպես ինքնորոշման միջոց։


Ես աթեիստ եմ։ Շատերն են հարցնում «ինչու՞, ինչպե՞ս, դու հա՛յ ես...»։ Հարցերը շատ են պատասխանները՝ քիչ։ Հասկանալու համար վերևը նշված տողերը ընթերցեք։ 
Ես աթեիստ եմ։ Ասում են՝ դու դեռ փոքր ես քո կրոնը որոշելու համար։ Իսկ ես հստակ կասեմ, որ այստեղ տարիքը կապ չունի։ Եթե մարդ չի հավատում Աստծուն, արդյո՞ք կարելի է ստիպել նրան հավատալ։

Իսկ հարգելի ընթերցող արդյո՞ք ճիշտ է հավատալ նրան, ինչին դուք ծանոթ չեք, չեք տեսել և նույնիսկ գիտնականորեն ապացուցված չէ։ Մարդիկ չեն երջանկանա և չեն հասկանա ինչ է ազատությունը, կյանքը, եթե հավատան կրոնին։ Ի վերջո շատ քիչ մարդիկ կան, ովքեր անում են և չեն անում այն, ինչը կոնկրետ քրիստոնեությունը թույլ է տալիս և թույլ չի տալիս։ Ես աթեիստ եմ և հպարտ եմ։ 

Комментарии

Популярные сообщения