Բարոյականություն

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ[1]։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն θικός (էթիկոս), θος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը[1]։
Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։
Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին[2]՝
  1. Մետաէթիկա-զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
  2. Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
  3. Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում[2]։

Մետաէթիկան փիլիսոփայական էթիկայի մի ճյուղ է, որը առնչվում է այն հարցերին՝ թե ինչպես ենք մենք հասկանում, ինչ գիտենք և ինչ նկատի ունենք՝ ինչ-որ մի բանի ճիշտ կամ սխալ լինելու մասին խոսելիս[13]։ Այն էթիկական հարցը, որը վերաբերում է կոնկրետ պրակտիկ իրավիճակի, ինչպես օրինակ՝ «Արդյո՞ք ուտեմ շոկոլադե տորթի այս կտորը» չի կարող լինել մետաէթիկական հարց(ավելի շատ կիրառական մետաէթիկայի հարցերից է)։ Մետաէթիկական հարցը վերացական է և վերաբերում է ավելի կոնկրետ պրակտիկ հարցերի լայն շրջանակի։ Օրինակի համար «Արդյո՞ք երբևէ հնարավոր կլինի ունենալ հստակ տեղեկություն՝ թե ինչն է սխալ և ինչն է ճիշտ» մետաէթիկական հարց է։
Մետաէթիկան միշտ զուգորդել է փիլիսոփայական էթիկային։ Օրինակ՝ Արիստոտելը ենթադրում էր, որ էթիկայի բնագավառում կարող է լինել ավելի քիչ հստակությամբ ինֆորմացիա, քան այլ ուսումնասիրության բնագավառներում և նա դիտարկում էր էթիկայի մասին գիտելիքը որպես սովորույթից կամ մշակույթից կախում ունեցող այնպիսի գիտելիք, որը տարբերում է էթիկան ուրիշ տեսակի գիտություններից։ Մետաէթիկան կարևորեցվում է նաև 1903 թվականի Ջորջ Էդուարդ Մուրի «Principia Ethica» գրքում։ Գրքում Մուրը գրում է իր առաջդրած տեսության՝ բնական սխալի մասին (Մուրը պնդում էր, որ կեղծ կլիներ բացատրել՝ թե որն է վերացականորեն համարվում «լավ» բնական բնազդների հաճելիի և ցանկալիի շրջանակներում)։ Մուրը իր «Բաց-հարցադրման փաստարկը» տեսության մեջ ժխտում էր նատուրալիզմը էթիկայում։ Սա ստիպեց մտավորականներին ևս մեկ անգամ վերանայել էթիկայի երկրորդական հարցերը։ Ավելի վաղ շոտլանդացի փիլիսոփա Դեյվիդ Հյումը առաջադրել էր նմանատիպ տեսակետ փաստերի և արժեքենրի միջև տարբերության մասին։
էթիկայում ուսումասիրությունները մեր ճանաչողական գիտելիքների մասին բաժանվում են ճանաչողականի և ոչ ճանաչողականի, ինչը բավականին նման է բնորոշող և ոչ բնորոշող հատկությանը։ Ոչ Ճանաչողականն այն տեսակետն է, որ երբ մենք դատում ենք բարոյական տեսակետից ճիշտը և սխալը, սա ոչ ճիշտ է, ոչ սխալ։ Մենք միգուցե արտահյտում ենք միայն մեր էմոցիոնալ զգացումները տվյալ հատկությունների վերաբերյալ[14]։ Ճանաչողականը կարող է դիտարկվել որպես պնդում, որ երբ մենք խոսում ենք ճշտի և սխալի մասին մենք խոսում ենք փաստի խնդրի մասին։

Էթիկայի գոյաբանությունը արժեք ունեցող առարկաների և հասկացությունների մասին է։ Այնպիսի տեսակի հասկացությունների և առարկաների, որոնք սահմանվում են էթիկայի ձևաչափերով։ Ոչ բնորոշող և ոչ ճանաչողական տեսակետների ուսումնասիրողները պնդում են, որ էթիկան կարիք չունի հատուկ գոյաբանության, քանի որ էթիկական ձևաչափերը չեն սահմանում։ Այս տեսակետը համարվում է հակառեալիստական։ Մյուս կողմից ռեալիստները պետք է բացատրեն՝ ինչ տեսակի օբյեկտներ, հատկություններ կամ պնդումներ են վերբերվում էթիկային, ինչպես են նրանք արժեք ունենում և ինչու են դրանք ուղորդում և ոգևորում մեր գործողությունները[15]։

Комментарии

Популярные сообщения