Սբ. թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն

1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը: Այս տոնը նվիրված է հայ թարգմանիչների հիշատակին, այսինքն՝ Սահակին և Մեսրոպ Մաշտոցին ու նրանց աշակերտներին: Թարգմանիչների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի շնորհիվ Հայաստանում բացվում են դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը: Նրանք իրենց աշակերտների հատ նախևառաջ թարգմանում են Աստվածաշունչը՝ ասորերենից և հունարենից: Թարգմանությունը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է«Թարգմանությունների թագուհի»:
Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունները մեծ արժեք են ներկայացնում նաև համաշխարհային մշակույթի համար որովհետև դրանց սկզբնական աղբյուրները կորել են, և պահպանվել է միայն հայերեն տարբերակը: Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։ Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը համարվում է բնօրինակին ամենամոտը:

Комментарии

Популярные сообщения