Վանի թագավորություն նյութական մշակույթը

Քանդակագործություն

Ուրարտուի քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է Վանում գտնված բազալտե արձանը է։ Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել Արգիշտ առանձնատների պեղումների ժամանակ։
Սարդուրի Բ և Արգիշտի Ա արքաների բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա Սարգոն Բ-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է Մուսասիրի գրավումը։ Ուրարտուի արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս բրոնզե, քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են Վանում, Թոփրակ-կալեումԿարմիր բլուրում, Ալիշարում։ Բրոնզե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ Վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են Կարմիր Բլուրում հայտնաբերված վահանները, կապարճները և սաղավարտները։ Վահանների վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են Արգիշտի Ա-ի և Սարդուր Բ-ի արձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ վիշապներով։  Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։




                                 Որմնանկարներ
Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով։ Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր։ Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են ԷրեբունիումԹեյշեբանիում, Ալթըն-թեփեում։Պաշտամունքային բովանդակությամբ որմնանկարներում, որտեղ պատկերված են առյուծի կամ ցուլի վրա կանգնած աստվածություններ, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմեր, առյուծ, ծնկաչոք ցուլ, արևի խորհրդանշան և այլն, ֆիգուրներն ունեն անշարժ և հանդիսավոր դիրք։




Комментарии

Популярные сообщения